Սյամոն «որոշ պետական աշխատողների» սպառնացել է հաշվեհարդարով: «Նրանք, ովքեր շշուկներ են տարածում, որ, չգիտեմ, ուժային, չգիտեմ, էս մեկ, էս ինչ կենտրոններից կարող են ցրել և այլն, և այլն, ժողովրդին ես կոչ կանեի, որ նման ասեկոսները չլսեին, երկրորդը՝ ամեն մի քաղաքացի, արցախցի էսօր վտանգված ա իր ընտանիքի կյանքը, նա պետք ա մտածի փրկելու էդ ընտանիքի կյանքը: Ցավում եմ, որ խորիմաստ չեն գիտակցում որոշ պետական աշխատողներ: Իրանց թվում է, որ ինչ-որ մեկը եկել ա՝ պաշտոն զբաղեցնելու: Ցավոք, դա էդպես չի, պաշտոնի խնդիր չկա… նրանք էլ, ովքեր համարում են՝ ուժային մեթոդներով կարող են խնդիրներ լուծեն, խորհուրդ չեմ տալիս, խնդրում եմ ուղղակի, խորհուրդ չեմ տալիս, որ մեկի քթից արյուն գա, որովհետև դա «աբայուդնի» ա լինելու, հակառակ կողմն էլ ավելի բիրտ ուժ ա գործադրելու, էն ապուշներն էլ, որոնք պաշտոն են զբաղեցնում, դրա մասին խոսում են, խորհուրդ կտամ բերանները փակել»,-մասնավորապես՝ հայտարարել է Սյամոն՝ պատասխանելով հարցին՝ ո՞րն է Արցախում իրականացվող հանդիպումների նպատակը:

Սյամոն, ըստ էության, սպառնացել է տոտալ բախումներով այն դեպքում, եթե որևէ մեկը համարձակվի իր հանրահավաքն ուժով ցրել: Նրանք, ովքեր լավ գիտեն Սյամոյին, կհաստատեն, որ նրա այս խոսքերին «մատների արանքով» պետք չէ նայել: Հարց է առաջանում՝ Արցախն այսօր ունի՞ այդ ռեսուրսը՝ նման ճոխություն ինքն իրեն թույլ տալու ու ներքին բախումների ճանապարհով գնալու: Սյամոն փաստացի խոսում է հենց նման բախումների մասին՝ չխորշելով հայտարարել, որ պատրաստ է փոխադարձ ուժ գործադրել: Ասել կուզի՝ Սյամոն փաստացի քաղաքացիական պատերազմ է հրահրում Արցախում, որը կարող է հղի լինել կործանարար հետևանքներով՝հատկապես հաշվի առնելով Բաքվի ախորժակն ու գծագրած պլանների մասշտաբայնությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել