Անդոնը ընդդիմությանը շփոթել է Նիկոլի թերթի հետ կամ հենց Նիկոլի հետ, որը, ընդդիմոթյուն եղած տարիներին «մոմը՝ ձեռքին», փնտրում էր, թե որ մի իշխանավորն ինչ «լյապ» է թույլ տվել, որ դա մատին փաթաթան արած՝ հոդված գրի ու մի երկու կոպեկ փող փախցնի՝ Աննային լիարժեքորեն բավարարելու համար:
Մինչդեռ այսօր իշխանությունների հասցեին հնչող քննադատությունը ոչ միայն լիարժեքորեն հիմնավոր է, այլև բխում է անկեծ սրտացավությունից, քանի որ ի տարբերություն որոշ անդոնների կամ սուրիկների, ընդդիմությունը շատ լավ տեսնում է՝ ուր է գահավիժում Հայաստանը, իսկ եթե հազարից՝ մեկ մի լավ բան է տեղի ունենում, ապա դրանից ավելի շատ ու ավելի շուտ ոգևորվում է հենց ընդդիմությունը. ի տարբերություն ՔՊ-ի ընդդիմությունը թուրքական գործակալներից բաղկացած անհասկանալի երևույթ չէ և գիտակցում է պետականության արժեքը, ոգրևորվում Հայաստանի լավով, եթե, իհարկե, ինչ-որ լավ բան, առհասարակ, մնացել է այս երկրում:
Հենց որ ՔՊ-ն ջնջվի, ամեն ինչ կընկնի իր տեղը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1707
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



