Պապիկյան Սուրիկը շարունակում է ստեղծել տպավարություն, թե իբր բանակը ներկա պահին ենթարկվում է արմատական բարեփոխումների ու վերածնվում է: Հինգշաբթի օրը կայացած կառավարության նիստում նա Նիկոլին տեղեկացրել է, որ ատեստավորման շնորհիվ ՊՆ-ում նախատեսում են բարձրացնել աշխատավարձերը: Օրինակ՝ մարտական հերթապահություն իրականացնող գնդապետը բավարար գնահատականի դեպքում կստանա մոտ 2000 դոլարի կարգի դրմական բավարարում, գերազանցի դեպքում՝ ավելի քան 900000 դրամ, իսկ ահա շարքային կազմը բավարարի դեպքում՝մարտական հերթապահությունը ներառյալ, կստանա 320000-ից ավելի, լավի դեպքում՝ 430910, գերազանցի դեպքում՝ 470910 դրամ:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են Սուրիկն ու Նիկոլը սկսել ջերմորեն վերաբերվել ՀՀ ԶՈւ-ում ծառայող մեր համաքաղաքացիներին: Պատասխանը ավելի քան հստակ է՝ պատճառը ոչ թե այս երկուսի հայրենասիրական նոպան է, այլ՝ քաղաքական հաշվարկը: Հայաստանը աշխարհաքաղաքական առումով գտնվում է շատ բարդ իրավիճակում: Այս իրավիճակում Նիկոլի գերխնդիրը ոչ թե Հայաստանը «ջրից չոր դուրս բերելն է», այլ՝ իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում իշխանությունը չկորցնելը՝ խնդիր, որի լուծման համար անհրաժեշտ է զինվորականության լոյալությունը: Լոյալություն է հարկավոր նաև այն դեպքում, եթե բանը հասնի պատերազմով տարածքների զիջմանը, ու խնդիր առաջանա՝ դավաճանությունը մարսելու: Կարճ ասած՝ բանակը մի կառույց է, որը մշտապես եղել ու լիելու է բռնապետների քաղաքական հենարանը, իսկ հենարանը պետք է ամուր լինի, ուստի «ցեմեն-բետոնի» դերում տվյալ պարագայում հանդես է գալիս փողը:

Իհարկե, երջանիկ կլինեինք, եթե Սուրկիկն անկեղծորեն բանակի դարդը լիներ, սակայն ճանաչելով նրան ու շեֆին՝ պետք է իրատես լինել ու չընկնել վարդագույն երազների գիրկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել