Խորհրդավոր Էդմոնը

Սև ակնոցներն էրեսին քաշած Մարուքյան Էդմոնը, պատախսանելով հարցին՝ ի՞նչ հանձնարարություններ է կատարում՝ հանդիսանալով Նիկոլի «դեսպանը», ասել է. «Իմ կատարած աշխատանքի մեծ մասը ոչ հրապարակման ենթակա է, դրա համար ես չեմ կարող դրա մասին խոսել, փիառ անել»:

Նիկոլի այս շնիկը, որ «կաշի փոխելու» հարցում իսկական առաջատար է, իրեն համեստի տեղ է դրել. հրաժարվելով պարզաբանել՝ ինչ է շինում Նիկոլի գրպանում, որ իրեն այսքան լավ է զգում՝ «նոր Հայաստանում» զբաղեցնելով հատուկ հանձնարարություններով դեսպանի յուրահատուկ պաշտոնը, որը Նիկոլը հատուկ ստեղծել է, որպեսզի Էդմոնի բերանն ինչ-որ կերպ փակի՝ լիկվիդացնելով նրա քաղաքական ամբիցիաները՝ Էդմոնն է՛լ ավելի է թանձրացրել իր անձի շուրջ ստեղծված խորհրդավորությունը՝ իրավունք տալով ենթադրելու տարբեր բաներ:

Հետաքրքիր «կռուտիտ» է հորինել Էդմոնը. ցանկացած պորտաբույծ էլ կարող է իր գործունեությունը սքողել խորհդավորության շղարշով՝ հրաժարվելով պարզաբանել, թե ինչու պետք է հարկատուներիս հաշվին աշխատավարձ ստանա հենց ինքը: Դատելով երկրի ներկայիս անբերահույս վիճակից՝ Էդմոնի «գաղտնի» գործունեությունը բացի վնասից ոչ մի ուրիշ բան չի բերում Հայաստանին: Օրինակ՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ Էդմոնը դիցուք կատարում է Իլհամի ու Նիկոլի միջև կոմունիկատորի դերը՝ մեկից մյուսին խոսք տանել-բերելով: Կոնկրետ ո՞րն է այս մարդու բանուգործի անունը, ոչ մեկին դեռևս հայտնի չէ, ինչը թերևս պայմանավորված է ոչ թե Էդմոնի՝ սեփական անձի հանդեպ ունեցած անտաբերությամբ, այլ՝ այն մութ գործերով, որոնց լծվել է Նիկոլի հրամանով:

Նիկոլի աշխատողը,ինչ անուն-ազգանուն էլ ունենա, կարո՞ղ է օգուտ բերել երկրին, եթե շեֆը կործանում է ազգին՝ պետութան բանալիները հանձնելով թուրքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել