Գագուլից այլ բան պետք էլ չէր սպասել.սա ու սրա նման մյուս բոլոր ՔՊ-ականներն ընդամենն առաջ են տանում շեֆի թուրքական նարատիվները, որոնց շրջանակներում չի կարող տեղավորվել ոչ մի «Նեմեսիսի» հուշարձան, ոչ մի այնպիսի բան, որը կարող է շեշտադրել հայի իրական էությունն ու մեր ազգային նպատակների անփոփոխելիությունը: Պարզ է՝ գագոների վզին դրսից դրել են թուրքերի առաջ տրնգի պարելու առաքելությունը, սրանք էլ պարում են: Հիմա երբ «Նեմսիսի» հուշարձանը բացվել է, սրանք հայտնվել են անհարմար վիճակում՝ չնայած ռիսկ չեն անում՝ ասեն, որ պետք է ապամոնտաժել այն: Նույն Գագոն էլ հայտարարել է, որ պետք չէ թուրքերի ասածով հիմա ապամոնտաժել հուշարձանը՝ հստակորեն հասկացնելով, որ պետք էր նախօրոք մտածել:
Ողբերգությունն այն է, որ եթե վաղը թուրքերը դնեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ապամոնտաժման հարց, նույն Գագոն էլի նույնկերպ բարբաջելու է՝ ևս մեկ ավելորդ անգամ պատվազրկելով գեներալի կոչումը, աներկբայորեն ապացուցելով՝ չունի ոչ մի սրբություն, բայց խոնարհվում է միայն փողի առաջ. փողն է սրա նմանների հայրենիքը և վե՛րջ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1697
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



