Ամեն օր մարդիկ արթնանում են տագնապով, ամեն օր ֆիզիկական ոչնչացման ու գոյությունը պահպանելու վտանգ կա։
Նիկոլը պարտության սիմվոլ է, պարտվողական քաղաքականության ջատագովը, ով չի կարողանում և չի ուզում անել այնպիսի քայլեր, որոնք կբխեն Հայի ու Հայաստանի շահերից։
Հանձնում է մաս-մաս, նրա հանձնած ամեն մետրի վրա Հայ զինվորի արյուն կա, այդ հողը դեռ թաց է, այդ հողում հայ զինվորի արյունը դեռ չի չորացել։ Ու ամեն հանձնած տարածքի հետ նա հանձնում է հայ երեխաների վաղվա օրը:
Երբ ասում էր թե կա ապագա, փաստորեն նա հենց սա ի նկատի ուներ, ամենօրյա կրակոցներ, մարդկային և տարածքային կորուստներ։ Նա չէր խոսում ու չէր ներկայացնում ապագայի տեսլականը, չէր խոսում այն մասին, որ մենք որպես երկիր գոյություն ենք ունենալու, նա ասում էր, որ պարզապես կա ապագա։
Մենք այսօր տեսնում ենք քո երեկվա խոստացած ապագան և սարսափելի է պատկերացնել, թե ինչ է սպասվում մեզ վաղը:
Հանձնել, տալ, զիջել, քանդել, ապամոնտաժել, փախչել ու գրել բոլորի անունները, միայն թե ամեն գնով մնամ իշխանության։ Այ հենց սա է նիկոլի խաղաղության դարաշրջանը, սա է նրա երազած ու ձեր պատկերացրած ապագան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0Kgqj7C54kVm3EgE1uwkpdKM6W2gUz9Xsvt5AkWGi757YCNqLKzVgzjhtQidvQY7rl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել