Նիկոլի աղջիկը՝ հոր օբյեկտում

««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորող» Փաշինյան Շուշանը հայտնվել է Ազգային ժողովում: Նիկոլը, երևի փորձելով բարձրացնել իր՝ սրնընթաց անկում ապրող վարկանիշը, որոշել է նոր փիառային տրյուկներով միամիտներին գցել իր ցանցը՝ դստերը քաղաքական նպատակներով օգտագործելով:

Ի դեպ՝ Շուշանիկի հարցը վերաբերել է կամավորության նպատակներին ու ընդլայնմանը: Անկասկած, Նիկոլի աղջկա հարցը տվյալ պարագայում կրել է սիմվոլիկ բնույթ: Նիկոլի ողջ նպատակն է եղել հանրության աչքին ինքն իրենից օրինակելի հոր կերպար ստեղծելը. իբր այնքան լավ հայր է ինքը, որ Շուշանիկի նման գրագետ ու հասարակական խնդիրներին հաղորդ աղջնակ ունի՝ իսկը հոր կտորը՝ ուղղակի մի փոքր այլ սեռի:

Նիկոլն այնքան ցինիկ է, որ հանուն իր քաղաքական նկրտումների հարվածի տակ է դնում իր իսկ երեխաներին: Իշխանությանը վերցնելու առաջին շրջանում Մարիամիկն էր Ծառուկյանի զուգարաններից հոր փիառն անում, հետո այդ գործին լծվեց «պիվա ծախող» Աշոտիկը, հիմա էլ Շուշանիկն է արձել Նիկոլ-Աննա զույգի կույր գործիքը: Մնում է տեսնել՝ երբ է գալու պուճուրի հերթը, եթե, իհարկե, մինչ այդ Նիկոլին չհաջողվի լիկվիդացնել:

Մեղք են էդ էրեխեքը, որ քո նման անարժան հեր ունեն, Նիկո՛լ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել