Սյամոն, իհարկե, չի կարող համեմատվել իր գաղտնի հովանավոր Նիկոլի հետ՝ ունեցած պոպուլիստական ունակություններով, սակայն կարելի է արձանագրել, որ հետզհետե նա էլ է սերտում հանրության առաջ համոզիչ խոսք հնչեցնելու որոշ գաղտնիքներ: Սյամոյի սիրածի մարդն էլ էր, չէ՞, հետույք պատռում, թե իրեն չհավատալ ուղղակի չի կարելի, բայց թե ինչ եղավ հետո, հայտնի է ողջ մոլորակին:
Հիմա նույն բանը Սյամոյի դեպքում է լինելու: Հենվելով 90-ականների սկզբներին իր գրանցած ձեռքբերումների վրա՝ Սյամոն, սակայն, ոչ մի հավատ ներկա պահին չի ներշնչում, քանի որ բոլորի աչքի առաջ է 44-օրյա պատերազմում նրա խաղացած բացասական դերը, այն, թե ինչպես էր Հակոբյան Աննային բունկերներում բարոյական աջակցություն ցուցաբերում ու հանձնում հողերը: Չլիներ Աննայի հանդեպ նրա անբնական կիրքը, գուցե Սյամոն այսօր այսպիսի հիմար վիճակում չլիներ. չգիտես՝ իրե՞ն է հիմարի տեղ դնում, թե՞ դիմացիններին: Ընդ որում՝ Սյամոն այնքան ցինիկ է, որ նույն հարցազրույցում իր խոսքի մեկ այլ հատվածում քննադատել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի տակտիկան, պատերազմելու ոճը և այլն,և սա՝ այն դեպքում, երբ ինքն Արցախի ԱԽՔ-ն էր, որ ուղղակիորեն վերահսկել է պատերազմի ողջ ընթացքը: Ա՛յ եթե մի գրագիր լիներ ու հիմա քննադատեր, գուցե ընդունվեր նրա քննադատությունը, իսկ հիմա նրա խոսքերը հնչում են որպես ուշացած խոստովանություն, որ բացի վնասից Սյամոյին ոչինչ չի բերում:
Պետք է զգոն լինել ու չխափնվել «Իժոյի» թունոտ լեզվին, եթե իսկապես կա նպատակ՝ Արցախը հայկական պահելու. հիշե՛ք՝ ում ծոցից է դուրս եկել…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1691
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



