Թագավոր Չարլզը կնոջ՝ թագուհի Կամիլայի և թագավորական ընտանիքի մյուս անդամների ուղեկցությամբ, թագադրումից հետո Բուքինգհեմյան պալատի պատշգամբից ողջունել է հավաքվածներին։

Հիշեցնենք, որ այսօր Lոնդոնում կայացել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի թագադրման հանդիսավոր արարողությունը:

Չարլզը 3-րդ հաջորդում է իր մորը՝ Եղիսաբեթ թագուհուն: Թագուհին մահացել է 2022 թվականի սեպտեմբերին:

74-ամյա Չարլզը դարձավ Մեծ Բրիտանիայի ամենատարեց միապետը, ում գլխին դրեցին Սուրբ Էդվարդի՝ 360 տարեկան թագը:

Նրա երկրորդ կինը՝ 75-ամյա Կամիլան, արարողության ժամանակ թագադրվեց թագուհի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել