Գռզոյի ստրուկ Խաչատրյան Վահագը արժանացել է մեծ պատվի. բրիտանական կողմի հրավերով կմասնակցի Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը:

Վերջին անգամ Վինձորների հետ շփումը «պրեզիդենտի» կյանքում նշանավորվեց աննախադեպ սկանդալով, համաշխարհային մասշտաբի խայտառակությամբ, որին անդրադարձան համաշխարհային ԶԼՄ-ները: Հիշում եք՝ փոխարենը սգալու թագուհու մահվամբ կամ գոնե ձևացնելու, որ տխուր է, Վահագը սելֆի էր արել թագուհու մարմնից ոչ հեռու, իսկ ընթացքում էլ ժպտադեմ ասել-խոսել էր ինչ-որ մարդկանց հետ այնպես, ասես ոչ թե թաղման էր եկել, այլ պապու հարսանիքին:

Այս իմաստով հետաքրքիր կլինի տեսնել, թե այս անգամ ինչով աչքի կընկնի Գռզոյի ձեռքի տակի աշխատողը, հիմա ինչ սելֆի է անելու ինքնանկարների այս ֆանատը Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը: Կարո՞ղ ա հիմա էլ զուգարանում սելֆի անի ու սաղիս խայտառակի՝ գերազանցելով Նիկոլի աղջիկներից մեկի՝ Ծառուկյան Գագոյի օբյեկտներից մեկի զուգարանում արված սելֆիի «ռեկորդը»: Յանի՝ նիկոլենք Դոդի տուալետներում են նկարվում, ինքը՝ Վինձորների՝ ի ցույց դնելով իր «ազնվազարմ» էությունը. դե նիկոլենք գեղացի են, կյանքից բան չեն ջոկում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել