ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո թվիթերյան գրառմամբ հայտնել է. «Մենք ողջունում ենք առաջընթացը, որ Հայաստանը և Ադրբեջանը գրանցել են բանակցություններում և խրախուսում ենք շարունակական երկխոսությունը։ Կայուն և արդար համաձայնագիրը կլինի երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորությունների բացման բանալին»:

Սալիվանը, որ վերջին մարդը չէ ԱՄՆ-ում՝ ունենալով նաև ստվեային շատ լուրջ ազդեցություն, փաստորեն, բարի լուր է հայտնել, բայց, անկասկած, ոչ թե մեզ, այլ Իլհամին. հենց Իլհամն էր բանակցություններից առաջ կամ դրանց զուգահեռ սպառնալից տոնով հայտարարել, որ հույս ունեն՝ առաջընթաց կգրանցեն կամ գոնե առաջընթացի համար լավ հիմքեր կստեղվեն: Անշուշտ, մենք չենք կարող հույս ունենալ,որ այդ «առաջընթացքում» կարող է տեղ գտած լինել նաև հայանպաստ ինչ-որ դետալ: «Առաջընթացը» հնարավոր է դարձել բացառապես Նիկոլի իլհամահաճո կեցվածքի շնորհիվ.ինչ դեմ են տվել, «հա» է ասել: Մեծ հաշվով ԱԺ-ում էլ Նիկոլի ունեցած ելույթը բավարար էր՝ հասկանալու, թե իրականում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ինչի մասին է գուժում, ինչին է պետք պատրաստվել. արցախցիներին Արևմուտքը համարում է ազգային փոքրամասնություն, ինչը, ըստ էության, թաղում է կարգավիճակի հարցը: Կարգավիճակի չգոյությունը խոշոր հաշվով ձեռնտու է հենց Արևմուտքին, քանի որ այդ հիմքով է միայն հեշտանալու ռուսներին Արցախից դուրս դնելու օպերացիան՝ ճանապարհ, որի ուղղությամբ Նիկոլն ու Իլհամը ձեռք ձեռքի տված գնում են միասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել