Գռզոյի սիրասուն Վարդապետյան Աննան այդպես էլ չի դատապարտել ո՛չ Ալենի՝ քաղաքացու վրա թքելու փաստը, ո՛չ բառիգ ՔՊ-ականի լկտի պահվածքը, ո՛չ էլ կճղակավոր «գազանիկի» ոտքով հայտնի հարվածը՝ դրանով իսկ պարզեցնելով այն հարցը, թե ինչու են ինքն ու Գռզոն իրար պարբերաբար ժպտում, ինչ սոսինձ է նրանց «կլեյում»:

Օրինակ՝ պարզվել է, որ Ալենին պատասխանատվության չեն ենթարկում այն պատճառով, որ, ըստ Աննայի, նրա արարքը խուլիգանական դրդմամբ չէ, որ կյանքի է կոչվել, իսկ բառիգի լկտի պահվածքն էլ իր մեջ հանցակազմ չի պարունակել, ուստի քրեական գործ չի կարող հարուցվել:

Զարմացա՞ծ եք, չարժե, քանի որ Վարդապետյան Աննային գլխավոր դատախազի աթոռին կարելու հենց նույն օրը պարզ էր արդեն, թե ինչու է Նիկոլն իր ձեռքի տակի աշխատողին նման բարձր պաշտոն վստահել. բա հո Աննային չե՞ն «փչել», որ հետո ստիպված լինեն փոշմանել:

Վստահ եղեք, որ եթե վաղը Նիկոլի թույլտվությամբ ՔՊ-ականներից ցանկացած մեկը մարդ էլ սպանի, բռնաբարի կամ հենց Աննայի աշխատավայրի դիմաց բացահայտորեն «ծակվի», Աննան մի բան կմոգոնի, որ թիմակցի հետույքն ազատի ճաղավանդակներից անդին հայտնվելու հեռանկարից: Սպանությունը, օրինակ, կձևակերպի որպես ինքնապաշտպանություն, բռնաբարությունը՝ փոխադարձ համաձայնութամբ տեղի ունեցած սեռական ակտ, «ծակվելն» էլ՝ ասենք բժշկական անհրաժեշտ միջամտություն: Մտքին տեղ լինի, ինչ ուզի՝ կանի, կասի ու ախ էլ չի քաշի. հո գիտի՝ ինչ էլ անի, «պապան» անտեր չի թողնի:

Կյանքը հետզհետե անիմաստ է դառնում Հայաստանում, չե՞ք կարծում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել