Նիկոլը շփոթել է հասկացությունները: Նա այնքան տգետ է, որ լինելոբվ մի ողջ երկրի ոչ բարով վարչապետ՝ տեղյակ չէ, որ «ազգ» հասկացությունն ունի մեծապես քաղաքական նշանակություն. Նիկոլի մատնանշած սահմանադիր պետականաստեղծ սուբյեկտի դերում հանդես է գալիս ազգը, այլ ոչ թե ժողովուրդը: Այսինքն՝ մարդկային հանրույթի ամենաբարձր ձևն է ազգը, պետականակիրն ու պետականաստեղծն է ագը, պետությամբ բնորոշվողն ու պետական արժեքների կրողը: Ժողովուրդ է նաև աշխարհի այս կամ այն երկրի, կղզու, վարչական միավորի բնակչությունը, որևէ միջոցառմանը կամ գործին մասնակից մարդկանց խումբը: Օրինակ՝ կա «ամերիկյան ազգ» հասակցությունը. այդ ազգի մեջ մտնում են տարբեր ժողովուրդներ, որոնք միասին հանդիսանում են ամերիկյան պետականության կրող ու այն գոյացնող սուբյեկտը՝ ամերիկյան ազգը:
Նիկոլի առաքելությունը կարելի է բնութագրել նաև որպես դավադիր փորձ՝ հայերիս ազգից ժողովուրդ սարքելու: Այսինքն՝ ուղղակի որոշակի ազգություն ունեցող մարդկանց մի հսկակայն զանգված,որը զուրկ է պետությունից, որը կարիք էլ չունի պետության, որը չունի նպատակ՝ դառնալու պետականակիր սուբյեկտտ՝ ազգ:
Բա սրան կարելի՞ է բանակցությունների ուղարկել «կիրթ մարդու» հետ…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1669
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



