Ֆրանսիական «Պեռնո Ռիկարը», պայմանավորված ՌԴ-ի դեմ պատժամիջոցներով, մտադրվել է վաճառել կոնյակի իր հայաստանյան գործարանը. արտահանման հետ կապված խնդիրներ ունեն: Եվ ահա ըստ հավաստի տեղեկությունների՝ ֆրանսիական ընկերությունը որոշում է կայացնում գործարանը վաճառել Գռզոյի խնամի Ծառուկյան Գագիկին: Սակայն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ջանում է անել ամեն ինչ, որպեսզի Ծառուկյանը չկարողանա ձեռք բերել գործարանը, և որպեսզի իսկապես գործարանը չհայտնվի նրա ձեռքում, բանակցություններ են տարվում Գռզոյի հետ. դեսպանը խոստանում է, որ կանի ամեն ինչ, որպեսզի գործարանը ձեռք բերի հենց Գռզոն՝ իր այդ խոստման դիմաց արժանանալով համապատասխան վերաբերունքի: Սակայն Գռզոյին դեսպանը «քցում» է, և Գռզոն մնում է բորդյուրին:

Այս պատմության մեջ էական է երկու բան. մեկը թերևս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի ստվերային գործունեությունն է՝ տարբեր հարցեր առաջացնող, մյուսը երկու խնամիների՝ Գռզոյի ու Ծառուկյանի միջև առկա սուր մրցակցությունը մի դեպքում, երբ թվում էր՝ հանդիսանալով խնամիներ՝միմյանց հետ պետք է ոչ թե մրցակցեին, այլ իրար «ձեռք բռնեին»՝ միմյանց փոխլրացնելով: Մինչդեռ փաստն այն է, որ առնվազը բիզնես դաշտում այս երկուսը ոխերիմ հակառակորդներ են՝ միմյանց բացառող. կոնկրետ Գռզոն, որ չի դադարում հարմար առիթի դեպքում փնովել ու վարկաբեկել Ծառուկյան Գագիկին, որպես իր հիմնական մրցակից է համարում հենց խնամուն՝ նրա տակը փորելով ու Նիկոլին խնամու գլխին որպես մահակ պահելով:

Ա՛յ այսպիսի խնամիական կապեր…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել