Բանից պարզվել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մասին բանաձևին, որտեղ հիշատակվում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան, և որից Ռուսաստանը ցանկացել է հանել Ուկրաինայի դեմ ագրեսիայի մասին հիշատակումը, Հայաստանը կողմ է քվերակել այն դեպքում, երբ նույն Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը ձեռնպահ են մնացել։ Բանաձևին դեմ են արտահայտվել Ռուսաստանը, Բելառուսը, Նիկարագուան, Սիրիան և Հյուսիսային Կորեան։

Ոմանց համար սա կարող է և այնքան էլ խոսուն փաստ չլինել՝ բնութագրելու հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը՝ հաշվի առնելով այն փաստը, որ բանաձևին կողմ է քվերակել այնպիսի երկիր, ինչպիսին Չինաստանն է, սակայն ուշագրավն այստեղ այն է, որ սովորաբար Ռուսաստանի համար անցանկալի բանաձևերին Հայաստանը նախկինում կա՛մ քվերակել է դեմ, կա՛մ ձեռնպահ է մնացել:

Հասկանալի է, թե ինչու էր Հայաստանն իրեն այդպես դրսևորում. Նիկոլը մտածել է ոչ թե Հայաստանի ազգային շահի մասին, այլ՝ սեփական, հետևաբար՝ չցանկանալով խնդիրներ ունենալ ՀՀ ներքաղաքական դաշտի վրա մեծ ազդեցություն ունեցող Մոսվայի հետ, ցանկանալով կեղծավորաբար լիզել Կրեմլի կոշիկները, իրեն դրսևորում էր ուշիմ աշակերտի պես՝ չմոռանալով «իմնիմինիմիները»:

Իրավիճա՞կ է փոխվել, որ Նիկոլը հրահանգել է կողմ քվերակել Մոսկվայի քիմքին տհաճ բանաձևին, նա այլևս չի՞ վախենում իր համար տհաճ հետևանքներից՝ ապավինելով Արևմուտքին, թե՞ նման կերպ Երևանն իր դժգոհությունն է հայտնել Արցախում ստեղծված իրավիճակից՝ այն համարելով ասենք ռուս-թուրքական պայմանավորվածությունների հետևանք:

Բոլոր դեպքերում ավելի հավանական է թվում առաջին տարբերակը՝ հաշվի առնելով Նիկոլի կյանքի նպատակը՝ սոսնձված մնալ վարչապետի աթոռին. դեմոկրատ է, չէ՞…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել