Սիրիայի հարցերը կլուծվեն։ Կարծում եմ` բոլորն էլ դա ընդունում են։ Նույնն էլ ՌԴ-ն։ Դրա համար «մաքսայինը» պարտադրեց։ Բնազդաբար վարվեց` առանց հեռահար նպատակի, առանց օգուտի, ու ոչինչ չտվող բան է ստանալու ՌԴ-ն։ Ընկնող արջը չանգը գցեց։
Բնականաբար, վնասվեց մեր ինքնիշխանությունը, բայց ոչինչ։ Պետք էր սա։ Պետք էր, որովհետև պետք էր իջնել ու տեսնել այս մեծ փոսի հատակը՝ քթներիս դիպչեր, որ հասկանալի դառնար ներկայիս ապրողներին, թե ինչքան թանկ ու քաղցր է պետականությունը, որի համար միշտ պետք է կանգնել ու զգոն լինել։ Սա պետք էր, որպեսզի հասկանալի լիներ, որ մենք վաղուց էինք զիջել մեր ինքնիշխանությունը, անվտանգությունը այլ պետության։ Դա հիմա փաստացի բոլորն էլ գիտեն, ու արդեն փակվեց թեման։ Մնաց ելքը։ Դուռը հեռու չի։ Բանալին էլ համախմբվելն ու ընդվզելն է։ Թույլ չտալը։ Սա 50 դրամի բազար չի։ Սա շատ լուրջ վտանգներով հղի թեմա է։ Ընդհուպ մինչև պատերազմի վերսկսում, որն անձամբ ինձ այլևս հետ չի պահելու, որովհետև այդպիսի սպառնալիքը ամեն օր, ամեն ժամ պարտադրանքի միջոց են դարձրել ու դրանով ճնշում են։ Ու ուզում եմ ցիտել Վանո Սիրադեղյանի «Սիրելու տարիք»-ի առաջին պարբերությունը.
«Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին, եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել