Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ժամանել է Սաուդյան Արաբիա։ Այս մասին հայտնել է լրագրող Աբդուլ Ռահման Ալ-Ռաֆդանն իր թվիթերյան էջում։

Աղբյուրի համաձայն՝ Մեսսիի՝ Էր Ռիադ ժամանելը ոչ մի կապ չունի նրա՝ սաուդյան «Ալ-Հիլալ» հնարավոր տեղափոխության մասին լուրերի հետ։ Արգենտինացի հարձակվողը Սաուդյան Արաբիա է թռչում երկրորդ անգամ, քանի որ արաբական երկրի տուրիզմի դեսպանն է:

35-ամյա Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Ալ-Հիլալը»  պատրաստ է արգենտինացուն առաջարկել տարեկան 400 միլիոն եվրո աշխատավարձ։

Այս մրցաշրջանում անցկացրած 37 խաղում Մեսսին դարձել է 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել