Ապրիլի 30-ին տեղեկություն ստացվեց այն մասին, որ Արցախում ստեղծված ճգնաժամի ֆոնին հեռախոսազրույց է կայացել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Նիկոլի միջև: Այդ հաղորդագրության մեջ աչք է ծակում հատկապես այն հատվածը, որում ասվում է.«Նա իր երախտագիտությունն է հայտնել խաղաղության գործընթացին վարչապետի շարունակական նվիրվածության համար»:

Արդյոք ԱՄՆ պետքարտուղարի հաճոյախոությունը պայմանավորված է միայն ԱՄՆ-ում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայանալիք հանդիպմա՞մբ, որով Արևմուտքը կրկին փորձում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, թե՞ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը պետք է շատ ավելի լայն դիապազոնով դիտակրել՝ շոշափող նաև Նիկոլի կողմից վարվող ներքին քաղաքականության խորքը:

Խնդիրն այն է, որ Բլինքենը Նիկոլին շնորհակալություն ու երախտագիտություն է հայտնում մի բանի համար, որը փաստացի կործանել է Հայաստանը և շարունակում է կործանել. այն անատամ կեցվածքը, այն՝ թուրքական սպունգին բնորոշ պահվածքը, այն իլհամասիությունը, որոնք հատկապես վերջին տարիներին բնորոշ է Նիկոլի քաղաքականությանը, կոչվում է «խաղաղության օրակարգ»: Նիկոլի ջանքերը՝ թեկուզ սեփական կյանքի գնով այդ օրակարգին հավատարիմ մնալու, ակնհայտորեն տեղավորվում են ոչ միայն թուրքական, այլև մեր թշնամիներին լատենտ կերպով հովանավորող արտերկրյա որոշ ուժերի ծրագրերում ևս, որոնցում Հայաստանը հանդես է գալիս մազոխիստի կարգավիճակում, իսկ Իլհամը՝ սադիստի, և այս ամենը՝ հանուն օտարի աշխարհաքաղաքակն շահերին: Մինչդեռ փաստն այն է, որ «խաղաղության գործընթացի» հետևանքով, ոչ միայն կուլ է գնում Արցախը, այլև օրեցօր է՛լ ավելի է փոքրանում մի բուռ Հայաստանը: Եթե Նիկոլի «խաղաղության դարաշրջան» կոչվող ֆարսն այդքան թանկ է Արևմուտքի համար,ապա ինչո՞ւ չեն երաշխավորում գոնե 29800քկմ-ի անձեռնմխելիությունը կամ պրակտիկորեն չեն մտահոգվում Արցախի ժողովրդի ճակատագրով. եթե մտահոգվեին, Իլհամը բլոկադայի չէր ենթարկի Արցախը, այլ կբախվեր գործնական հակազդեցության հետ,որը չկա:

Արևմուտքի համար Հայաստանը գործնականում մեծ նշանակություն չունի: Որ գոյություն չունենանք էլ, ոչ ոք չի լացի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել