Vemard.com-ը գրում է.
Ինչքան էլ փորձենք մթերքները գնել շուկաներից, համենանայն դեպս միշտ հարկ է լինում սուպերմարկետներ այցելել, քանի որ ուրիշ տեղ չկա, որտեղ հնարավոր է ամեն ինչ գնել: Եվ սուպերմարկետների անբարեխիղճ աշխատողները դրանից օգտվում են: Նրանք մեզ անխղճորեն խաբում են:
1. Սայլակները շատ կեղտոտ են:
Սուպերմարկետների սայլակներն այնքան կեղտոտ են, որ նրանց վրա նույնիսկ կղկղանք կա և դա 72% դեպքերում: Միայն պատկերացրեք:
Ամենի մեղավորը երեխաներն են: Նրանք սովորություն ունեն ձեռքերն ամեն տեղ մտցնելու և հետո տարբեր իրեր շոշափելու: Այդպես եղել է, այդպես էլ կմնա: Իսկ հիմա պատկերացրեք` Ձեր մթերքները դրված են այդքան կեղտոտ սայլակների մեջ: Տհաճ է, չէ՞: Բայց համակերպվեք դրա հետ: Եվ ոչ մի բան հնարավոր չէ անել, քանի որ ոչ ոք չի լվանում դրանք, և սուպերմարկետների աշխատողները չեն ուզում ավելորդ հոգսի տակ ընկնել:
2. Նրանք փոխում են մթերքների արտադրության ժամկետները:
Դժվար է ասել, թե ինչքան ժամանակ է հարկավոր մթերքին փչանալու համար: Մթերքների տարաների վրա գրված է, թե դրանք երբ են արտադրվել,նշված է պիտանելիության ժամկետը, բայց դժվար թե բակտերիաները միանգամից դրանց մեջ սկսում են բազմանալ ժամկետի վերջին օրը: Դա պարզից էլ պարզ է, բայց մեր իրավունքն է իմանալ` երբ են արտադրվել մթերքները և ինքնուրույն որոշում կայացնել: Ի վերջո, մենք ենք դա ուտում:
Բայց սուպերմարկետները ինչ որ չեն մտածում դրա մասին: Նրանք ուրիշ բանի մասին են մտածում: Եթե չվաճառվի ամբողջ մթերքը, ապա տուգանքը պետք է բաժանել խանութի աշխատողների միջև, իսկ աշխատավարձը համապատասխանաբար փոքրանում է: Արդյունքում` մինչև մթերքը չի կանաչում ժամկետի ավարտից հետո, ապա նրա վրա նոր պիտակ են փակցնում, իբր թե թարմ է:
3. Հին մթերքից պատրաստում են այլ մթերքներ:
Մթերքների փչացումը ոչ միայն էկոֆրիքերի խնդիրն է, այլև սուպերմարկետների: Եթե մթերքը չի վաճառվում, մեկ է, այն չի նետվում աղբամանը: Նրանից կարելի է ինչ-որ ուրիշ բան պատրաստել և ոչ միայն մեկ անգամ: Գրիլ հավեր, սալաթներ, թխվածքներ. զգուշացեք դրանցից: Երբեք չեք ինամա, թե ինչից են դրանք պատրաստված: Ցանկացած պաղպաղակ կարելի է շոկոլադե դարձնել, և ոչ ոք գլխի չի ընկնի, որ այն փչացած էր:
4. Դուք երբեք չգիտեք, թե ինչ միս եք գնում:
Վերջերս Եվրոպայում սկանդալ էր. տավարի մսի փոխարեն ներկրել էին ձիու միս: Դա կասկածների առիթ է տալիս: Մեզ ինչ-որ բան են վաճառում, մենք ինչ-որ բան ենք գնում, բայց իրականում ինչ է դա` ոչ ոք չգիտի: Իրականությունն այն է, որ միսը շատ հազվադեպ են ստուգում. գրված է խոզի միս` ուրեմն խոզի միս է:
Իսկ ի՞նչ է տեղի ունենում ձկների հետ: Գրեթե նույնը: Նույն վիճակն է նաև պանիրների դեպքում: Ո՞վ է կարողանում տարբերել դրանց տեսակները: Մի խոսքով, մեզ հաճախակի խաբում են` մեկ բանը մյուսի փոխարեն ներկայացնելով:
5. Սանէպիդկայանը ներողամիտ է:
Այո՛, եղել են դեպքեր, երբ ռեստորանը փակել են սանէպիդկայանի ջանքերի շնորհիվ: Իսկ ե՞րբ եք վերջին անգամ լսել, որ նույն պատճառով փակել են սուպերմարկետները: Չէ՞ որ դրանք նույնպես պետք է ենթարկվեն խստագույն ստուգումների: Ստուգողները չափազնաց ներողամիտ են սուպերմարկետների նկատմամբ: