Ադրբեջանական ԶԼՄ-ները սենսացիոն տեղեկություներ են տարածում. Արցախը դո՞ւրս է բերվում բլոկադայից

Ադրբեջանական ԶԼՄ-ները գրել են, որ Իլհամի բնապահպանները այսօր երեկոյան պատրաստվում են բացել դեկտեմբերի 12-ից փակված Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը: Նշվում է, որ Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո իրենց պահանջները մասամբ բավարավել են:

Թե որքանով են ադրբեջանական ԶԼՄ-ներն օբյեկտիվ, պարզ կդառնա շատ շուտով: Հետաքրքիր է, որ նման տեղեկությունները հայտվում են Վոլկովին Լենցովով փոխարինելուց օրեր հետո, ինչը տալիս է հիմք՝ պնդելու, որ Մոսկվան, ըստ էության, որոշել է վերանայել իր կովկասյան քաղաքականության որոշ դրույթներ. հասկանալով, որ անատամ քաղաքականության պատճառով բանը բաից կարող է անցնել՝ Կրեմլում, ըստ էության, որոշել են մարդամեկի «գյամերը քաշել»: Մոսկվայում հասկանում են, որ կորցնում են Հայաստանը, ու եթե ամեն բան ընթանա միևնույն հունով, ապա կարող են կանգնել լրջագույն փաստի առաջ՝ հաշվի առնելով հատկապես Էրդողանի քաղաքական կարիերայի շատ մոտալուտ վախճանի մեծ հավանականությունը: Հայաստանը Հյուսիսի համար կրևոր օղակ է դառնում այն ժամանակ, երբ Թուրքիան դեմքով դառնում է դեպի Արևմուտք, իսկ հիմա կան շատ հստակ նախադրյալներ՝ պնդելու, որ թուրքական ընտրություններից հետո այնտեղ կարող է արևմտամետ ընդդիությունն իշխանությունը վեցնել, ինչը չի կարող չստիպել Մոսկային վերագնահատել սեփական վարքը:

Հուսանք՝ Մոկսվան կդիտարկի նաև Նիկոլին գրողի ծոցն ուղարկելու տարբերակը.առանց դրա ամեն ոչինչ չի ստացվի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել