Երկու որդուն Նիկոլի փրչոտ հետույքով բանակից ազատած ԿԸՀ նախագահ Հովակիմյան Վահագը, պարզվում է, որոշել է աշխարհի աչքին կրկին թոզ փչել՝ համոզելու, թե Նիկոլի Հայաստանը զարգացած ժողովրդավարությամբ երկիր է՝ կայացած, արդար ու զարգացած քաքական դաշտով, որտեղ կուսակցությունների ձայնն իբր լսելի է, հասարակության կարծիքն էլ՝ գերագնահատված. Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետ համագործակցությամբ, Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցություններին հրավիրել է քննարկումների շարքի: Քննարկումների առանցքում «Ընտրական օրենսգիրք» և «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքներում կատարված վերջին փոփոխություններն են լինելու։

Պարզ է, չէ՞, որ սա հերթական «կուտն» է՝ հանրությանն ու կուսակցություններին: Ինչպիսի տեղեկատվական-դասընթացներ էլ կայանան երկրում, դրանից հայ իրականությունը չի փոխվելու: Ավելին՝ եթե նույնիսկ աշխարհի լավագույն ընտրական օրենսգիրքն էլ ունենանք, կուսակցությունների մասին օրենքն էլ՝ վրադիր, Հայաստանում ոչինչ չի փոխվելու, քանի դեռ ԿԸՀ նախագահը Նիկոլի պուդել Հովակիմյան Վահագն է: Ո՞րն է նրա առաքելությունը: Նույնը, ինչ՝ ասենք ՄԻՊ Անոյինը. Նիկոլի կյանքն է հեշտացնում ու օգնում անաղմուկ վերարտադրվել: Հիմա այս մթնոլորտում ի՞նչ էական է՝ ինչ քննարկումներ է անում Վահագը այս կամ այն կուսակցության հետ, անում է, թե՝ոչ, որ կուսակցությունն է մասնակցելու քննարկումներին, որը՝ ոչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել