Armsport.am-ը գրում է․

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որը Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց՝ հանդես գալով գերծանր քաշայինների կարգում, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով հայ երկրպագուներին՝ աջակցության համար.

«Երախտագիտությունս ձեզ՝ իմ սիրելի ժողովուրդ։ Ես միշտ զգացել ու գնահատել եմ ձեր սերն ու աջակցությունը։ Հարազատներս, բարեկամներս, իմ փոքրիկ, բայց միևնույն ժամանակ հզոր ազգ, շնորհակալ եմ ձեր սիրո և անկեղծության համար։ Ես ամուր կանգնած եմ այն հողին, որտեղ ծնվել, մեծացել և ուժ եմ ստացել ձեր սիրո ու մեծահոգության շնորհիվ։

Շնորհակալ եմ իմ ճակատագրից և հպարտ ձեզանո’վ, իմ հա’յ ազգ, ի’մ ժողովուրդ։ Հարգանքներս բոլորին: Եվ կրկին ու կրկին ուժեղ եմ ձեզանով և կփորձեմ ամուր կանգնած մնալ այն հողի վրա, որտեղ ապրել ու ստեղծագործել են մեր մեծերը։

Հայ ազգի զավակ՝ Սիմոն Մարտիրոսյան»,- գրել է անվանի ծանրորդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել