Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն ամսին, որ ՔՊ-ական իշխանությունը օրենսդրական փոփոխություններ է նախապատրաստում, որոնք վարչական պատժի սպառնալիքով կարգելեն կրոնական սպասավորների միջամտությունը իշխանությունների գործունեությանը, այդ թվում՝ եկեղեցու ներկայացուցիչների հրապարակային ելույթներն այդ թեմաներով:

Փաստորեն՝ Նիկոլը որոշել է 21-րդ դարի Հայատանում վերածնել բոլշևիկյան բարքերը, ու Տրոցկի դառնալու համար Նիկոլին մնում է միայն կաթողիկոսին խեղդամահ անելը: Նիկոլը,ըստ երևույթին, որոշել է մինչև վերջ գնալ, որ երբ Հայաստանը փուռը տա, երբ բոլորիս թուրքի յաթաղանի բաժին սարքի, ոչ ոք չհամարձակվի մի ծպտուն անգամ հանել: Նիկոլի այսօրինակ խուճապը հուշում է, որ մեզ լավ բան չի սպասվում, որ Նիկոլը հեռանալու մտայնություն չունի նույնիսկ այն դեպքում, եթե բանը հասնի նոր ցեղասպանության: Նա ինքը կկոտորի հայերին միայն թե թողեն գահին, որ ապրելու շանս ունենա:

Իսկ հետաքրքիր է՝ Հայաստանում սնկի պես բազմացող աղանդապետերին Նիկոլը մտադրություն չունի՞ սահմանափակելու, թե՞ դրա կարիքն ուղղակի չկա, քանզի Հայաստանում օտար փողերով յուրատեսակ շպիոնություն անող կրոնական կազմակերպությունների ակտիվ անդամներն ու ղեկավարները 100%-ով ողջունում են Նիկոլի վարքը, և միայն եկեղեցին է, որ չի ցանկանում Հայաստանը տեսնել Թուրքիայի սանջակի կարգավիճակում:

Նողկալի է Նիկոլը, թուրքից էլ զզվելի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել