Ջանալով 2020-ի պատերազմի մեղքը բարդել նախկին իշխանությունների ու հայկական բանակի վրա՝ Անդոնը «Ազատության» հետ զրույցում հերքել է այն փաստը, որ 2016-ի 4-օրյա պատերազմում հայկական կողմն իր բարձր մարտունակութան շնորհիվ պարտադրել է Ադրբեջանին խաղաղություն: Պարզվում է՝ իրենք ուսումնասիրել են 7 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն ու հանգել այն եզրակացության, որ եթե 4-օրյայում հայկական բանակը խաղաղություն պարտադրած լիներ ադրբեջանիցներին, ապա 44-օրյա պատերազմն ուղղակի տեղի չէր ունենա:

Անդոնի հայտարարությունը «նոնսեսագույն» բարբաջանք է: Չիմանալով՝ է՛լ ինչպես պարտակել Նիկոլի կերած կեղտերը՝ Ադոնը հերթական անգամ գնացել է զեղծարարության ու մանիպուլյացիայի ճանապարհով՝ միայն իրեն հատուկ անբարոյականություն դրսևորելով:

Անդոնի մոտ հարց չի առաջանո՞ւմ՝ իսկ ինչո՞ւ Իլհամը 2016-ին ի վիճակի եղավ ընդամենը 4 օր անհաջող կռիվ տալ՝ կանգնելով Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հստակ վտանգի ու «Իսկանդերի» ճշգրիտ հարվածներից ոչնչանալու սպառնալիքի առաջ: Կանգնեց, քանի որ բացի այն, որ բանակը մնաց անհաղթելի, ԶՈւ թիկունքն ամուր էր նաև այն հզոր դիվանագիտության շնորհիվ, որը նախկին իշխանությունների մեծագույն ձեռբերումներց մեկն էր, և որը անառակ որդու նման մսխեց Նիկոլը՝ պատերազմը դարձնելով անխուսափելի այն դեպքում, երբ նրան հասած բանակցային ժառանգությունն ամենաօպտիմալ լուծումն էր առաջարկում՝ ԼՂ խնդրի:

2020-ի պատերազմը եղավ մի պարզ պատճառով՝ Նիկոլի՝ «սեփական կետից» բանակցելու մոլուցքի, նախկին իշխանությունների տասնամյակների աշխատանքը «ջուրը գցելու» ու յուր կուրատորների ծրագրերը կյանքի կոչելու: Նիկոլը ծախեց Արցախը՝ գնալով մի պատերազմի, որի ելքը կանխորոշված էր նավթադոլարների ուժով: Նիկոլը Իլհամին հնարավորություն տվեց փողի ուժով հասնել նպատակներին՝ հայոց բանակի ձեռքերը մեջքի հետևում ներսում կապելով:

2020-ի պատեազմի ու դրա հետևանքով գրանցված խայտառակ արդյունքների միակ մեղավորը Նիկոլն է՝ բացի, իհարկե, արտաքին որոշ ակտորներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել