Ադրբեջանն անցակետ է դրել Լաչինի միջանցքի սկզբնամասում։Այս պահի դրությամբ միջանցքի 2 հատվածներում ադբեջանցիներ են։ ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ-ին կոչ է արել վերջապես ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Կոչ է արել նաև հարգել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարաությունը։ ՀՀ ԱԳՆ-ն պարզապես ձեռ է առնում ռուսներին։ Չ՞է որԱդրբեջանն անցակետը դրեց 2 օր առաջ Նիկոլլ փաշինյանի այն հայտարարաությունից հետո, երբ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Ավելին, շառ արեց. թե բա չեք ասի, մադրիդյան սկզբունքներով այդպես էր։ (իհարկե ստեց, նման թուղթ չկա)։ Այդ հայտարարությամբ Փաշինյանն ինքն է խախտում նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Ինչքան էլ այդ փաստաթուղթը դավաճանական ու կապիտուլյանտական լինի, այնտեղ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչված չէ։ Եթե Արցախն Ադբեջան է, ուրեմն ի՞նչ գործ ունի այնտեղ ռուսը։ Այս նոր շրջափակման կնքահայրը փաշինյանն է։ Հիմա, ՀՀ ԱԳՆ այդ ու՞մ ես խաբում։ Նիկոլի մոտ պարբերաբար խորհրդակցող քաղաքական երկերեսանիներ այդ ու՞մ եք ֆռռացնում։ Մարուքյան ի՞նչ ես քեզ ճղում. երբ շեֆդ ճանաչում էր Արցախն ադրբեջանի կազմում, չէ՞իք հասկանում հետևանքները։ Վաղն ապրիլի 24-ն է։ Ժողովուրդը ծաղիկները ձեռքին գնալու է Ծիծեռնակաբերդ։ Բայց կարճ ժամանակ հետո լինելու է Արցախի ցեղասպանությունը։ Է գուցե այդ ծաղիկները մի ուրիշ տեղ տանեք, գուցե հասկանաք, որ քանի դեռ ձեր երկրի ղեկավարն Արցախն Արդբեջան է համարում, ապա նոր ցեղասպնություններն անխուսափելի են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: