2022-ին իր կյանքում «աննախադեպ աճ» գրանցած Գռզոն ԱԺ ամբիոնից դավաճանաբար հայտարարել է, որ Հայաստանի բանակը միայն հիմա է դառնում հայկական: «Մեր բանակը հայկական չի էղել, բոլորդ լավ գիտեք, որ նստած հեռախոսներով, SMS-ներով տեղեկություն են հաղորդել այլ երկրների, ու ձեր ժամանակ ա էղել էդ ձևի բանը, ու դուք էլ լավ գիտեք, որ էդ ձևի բանակ եք ունեցել»,-հայտարարել է ենիչերի Գռզոն՝ միաժամանակ վստահեցնելով, որ հիմա կառուցելով գնում են ինչքան որ հնարավոր է:

Այս մարդը չի դադարում զարմացնել: Լա՛վ, որտեղի՞ց սրան այսքան ստորաքարշություն ու ստորություն, ագահություն ու թրքություն… Իշխանափոխությունից հետո գենետիկ փորձաքննության պետք է ենթարկել ոչ միայն Նիկոլին ու ընտանիքին, այլև թերևս հենց այս մեկին՝ բացահայտելու գռզոյաբարոյության գաղտնիքը մեր իրականությունում:

Ի՞նչ հիմնավորմամբ է Գռզոն տասնամյակների հայկական բանակը ԱԺ ամբիոնից ոչ հայկական հռչակում:Ի՞նչ SMS–ների մասին է խոսում Գռզոն, եթե դրանցով կառավարելու «կուլտուրան» Հայաստանում բույն է դրել Նիկոլի օրոք: Եթե որևէ մեկը հայոց բանակում մեկ այլ երկրի SMS է գրում կամ գրել երբևիցե, ապա դա հիմա է տեղի ունենում. օրը մեջ մի պետական դավաճան են բռնում ու հայտնաբերում, թե բանակից ուղարկվող SMS-ները որ երկրի ուղղությամբ են գնում. Թուրքիան ու Ադրբեջանն են այսօր հայոց բանակից ուղարկվող SMS-ների հիմնական ուղղությունը, ինչը լրիվ բնական է.Նիկոլը չի՞ գերագույն հրամանատարը…

Իհարկե, հասկանալի է, որ այս հանգամանքը չի կարող Գռզոյի համար փաստարկ լինել, քանզի նրա համար թուրքը հայ է, հայը՝ թուրք: Ա՛յ եթե բանակից որևիցե բովանդակության SMS գնար Հայաստանի դաշնակից երկրներ,ա՛յ դա արդեն Գռզոյի համար ողբերգություն կլիներ, իսկ որ թուրքերի հեռախոսներին է նստում էդ SMS-ը, ա՛յ դա արդեն «ինքնիշխանություն» է կոչվում՝բանակը դարձնելով «զտարյուն»:

Նախահեղափոխական հայկական բանակը կա ու մնալու է գռզոների աչքի փուշը, քանզի հենց այդ բանակի բազկի ուժի շնորհիվ էր, որ Իլհամի երազանքները մնում էին անիրագործելի: Մինչդեռ Պապիկյան Սուրիկի օրոք բանակը ներսից քանդվում է՝ յուղ քսելով Գռզոյի թրքածին սրտին՝ Հայաստանը թուրքին հանձնելու հեռահար նպատակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել