Թբիլիսիում հարձակվել են Վրաստանի «Հայ Համայնք» կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանի վրա։

Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ տեսանյութով։

Միրզոյանը հարձակումը կապում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման հետ։

Նա ասել է, որ հանցագործները հարձակվել, գետին են տապալել իրեն, կոտրել հեռախոսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել