Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ։ Այս մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Զրույցը կայացել է սաուդյան կողմի նախաձեռնությամբ։

«Քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր՝ շեշտը դնելով առևտրի, տնտեսական, ներդրումային և էներգետիկ ոլորտներում փոխշահավետ կապերի հետագա ընդլայնման վրա»,- ասվում է հաղորդագրությունում։

Առաջնորդները քննարկել են ՕՊԵԿ+-ի շրջանակում համակարգումը, ԲՐԻԿՍ-ի հետ Սաուդյան Արաբիայի ներգրավվածությունը և իրավիճակը Մերձավոր Արևելքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել