Վիգենը, ում ցինիզմի մասշտաբները հասնում են տիտանական չափերի, մոռացել է Նիկոլի նախընտրական խոստումների ցանկը. 2018-ին խոստանում էր խիստ կարճ ժամանակահատվածում, մեկ-երկու որոշմամբ Հայաստանը դրախտի վերածել: Մինչդեռ կարճ ժամանակ անց պետք է պարզվեր, որ Հայաստանում բարգավաճողների ու բարեկեցիկ ապրողների թիվն էականորեն կրճատվել է, իսկ բնակչության հիմնական մասի կացությունը մնում է խիստ ողբալի. գռզոյական Հայաստանում բարգավաճում են միայն իշխանությունների հետ առնչություն ունեցողները, իսկ բարեկեցիկ ընտանիքները մի 5% էլ չեն կազմում, թշվառներն ու իրավազուրկներն էլ գերազանցում են 95%-ի շեմը՝ հստակորեն աճող բացասական դինամիկայով: Այսինքն՝ եթե նախկինների օրոք Հայաստանը սոցիալական դրախտ չէր, ապա այսօր այն վերածվել է մաքուր տարտարոսի, և դա՝ Հայաստանին պատած փորձություններին Նիկոլի ոչ համարժեք կեցվածքի պատճառով: Ճիշտ է՝ Վիգենն այս խայտառակ վիճակը համարել է 1 տարում չլուծվող, սակայն ակնայտ է, որ նույնիսկ 100 տարին բավական չի լինելու Նիկոլին ու նրա թիմին՝ երկիրը ոտքի հանելու. նախ՝ նման ցանկություն չունեն, հետո՝ է՛լ երկիր էլ չի մնալու, որ մի բան էլ ոտքի հանեն:
Նախկինում, ճիշտ է, խնդիրներ իսկապես կային, բայց այն ժամանակ գոնե պետութուն կար՝ մոտ 42000քկմ տարածքով: Այսօր այդ 42000քկմ-ի հետքն էլ չի մնացել, իսկ նույն 29000-ի մասին մեզ մնում է միայն երազել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1614
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



