Հողերը «վեչնի» ազատագրված կամ հանձնված չեն մնում,բայց դավաճանի պիտակը «վեչնի» մնումա։
Թե բա նախկինները բանակցել են ազատագրված հողերը հետ տալու շուրջ։
Այս անհեթեթությունները ժամանակին փաստերով մերկացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ասելով,որ ինքը բանակցել է ոչ թե տալու,այլ ստանալու մասին.այն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր ու առանց սահմանափակումների իրացման ։
Իսկ դուք ի՞նչ եք բանակցել ու արել,պոպուլիստ նիկոլիստներ։
Հիմա թվարկեմ ձեր եւ ձեր Նիկոլի արածները.հանձնել եք ազատացրված 7 շրջանները,Շուշին եւ Հադրութը,Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ ,իսկ միայն 2022-ի ընթացքում Ադրբեջանին եք զիջել հարյուրավոր քառակուսի կմ հայրենի տարածք եւ դարձել հարյուրավոր զոհերի պատճառ։
Սերժ Սարգսյանի ստորագրությունը դրված է Շուշիի ազատագրման օպերացիայի քարտեզի եւ 94-ի հաղթական զինադադարի փաստաթղթի վրա։
Իսկ որտե՞ղ է դրված Նիկոլի ստորագրությունը.2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի։
Կրկնում եմ,սխալ ու աղետալի քաղաքականության հետեւանքով կարող ես կորցնել «վեչնի» քոնը համարվող հողերը.վկան քպ-ականների նուռով սելֆիները Ակնայում եւ Նիկոլի քոչարին Շուշիում։
Սերժ Սարգսյանը մշտապես բաց խոսել է փոխզիջումներից,իսկ Փաշինյանը հրապարակային մերժում էր փոխզիջումը,բայց իրականում զիջեց ամեն ինչ՝հողերից մինչեւ ինքնիշխանություն եւ դարձավ թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատարը։
Ո՞վ է ասել՝ ինչ պետք է,դա էլ բանակցում եմ։
Ո՞վ է ասել՝ բանակցությունը սկսել եմ սեփական կետից։
Ո՞վ է ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Ո՞վ է ասել՝ Ադրբեջանը կառուցողական է։
Այս բոլոր մտքերի հեղինխկը աղետաբեր կապիտուլյանտն է ՝ Նիկոլը։
Լավ իմացեք.հողերը «վեչնի» ազատագրված կամ հանձնված չեն մնում,բայց դավաճանության պիտակը «վեչնի» մնումա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0cXGzafFBoBqEserdk2aYmorDCCUwm7EhRRaHTT3EL2LYbf87tUZyurfM7WsNH7Ywl&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել