Խորհրադարանում հերթական անգամ փորձելով կերած կեղտերն ու գործած մեղքերը ինչ-որ կերպ մարսել ու վերջապես ապացուցել, որ ոչ թե կապիտուլյանտ է, այլ՝ զոհ՝ Նիկոլը հերքել է անհերքելին ու հայտարարել, որ չի հասցրել բանակցել, ինքը «բան չի բանակցել»: Ընդ որում՝ նա այս պնդումն արել է ժպտալով ու մատն օդում թափահարելով՝ նմանվելով հոգեպես անհավասարակշիռ ծաղրածուի:

Նման պնդմամբ հանդես է գալիս մեկը, ով նախքան պատերազմը հայտարարում էր, որ ինքը բանակցում է իր սեփական կետից՝ հավան չլինելով նախորդ իշխանությունների թողած ժառանգությանը: Ավելին՝ 2020-ի գարունն էր, երբ Նիկոլը հայտարարեց. «Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցելու այդ հարցի շուրջ, և մենք այդ լիազորությունը, բոլոր հնարավոր դիվանագիտական հմտություններն օգտագործելու ենք բանակցային սեղանի շուրջ: Եվ թող ոչ մեկ մեզ չասի՝ հաա, էդ ի՞նչ եք բանակցում: Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք: Մեզնից կարող է պատասխան պահանջել ՀՀ ժողովուրդը: Ասում եմ՝ ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք»: Ի դեպ՝ նույն տեղում Նիկոլը նաև ասել էր. «Չի լինելու այդպես, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ մենք գնանք բանակցային սեղանի շուրջ նստենք ու ձեռքներս դողա՝ վա՜յ, հանկարծ սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն»:

Նման մեջբերումներ Նիկոլի նախապատերազմական ելույթներից և ուղերձներից կարելի է շատ մատնանշել, բայց ուղղակի իմաստ չկա, քանզի բավական է միայն մեկը՝ պատկերացում կազմելու համար՝ ով է Նիկոլը: Տեսնես չի՞ հիշում իր խոսքերը, սկլերո՞զ է Նիկոլը, թե՞ ուղղակի կռուտիտ է եղել նախկին «կրուտոյը»՝ կրկին խայտառակվելով:

Վա՜յ մեզ,որ սա է մեր վարչապետը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել