Եվս մեկ անգամ վստահորեն պնդելով, որ ԶՊՄԿ պահնորդին ադրբեջանցի զինվորն է սպանել՝ ՔՊ-ական Ղահրամանյան Նարեկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին ադրբեջանցի զինվորի սպանելու դեպքով ապացույցների բացակայությունը համարել է Դատախազույան թերացումը: «Չկան ապացույցներ, կլինեն։ Իսկ եթե չկան՝ իրենց թերացումն է»-մասնավորապես՝ հայտարարել է ՔՊ-ականը, որ օրերս կրկին նման պնդում էր կատարել լրագրոների հետ զրույցում:

Ինչպես հայտնի է, Հայաստանի պատկան մարմինները ջանասիրաբար փորձում են մշուշով պարուրել պահնորդի սպանության պատմությունը՝ հայտարարելով, թե չունեն ապացուցողական բավարար բազա՝ հստակորեն ինչ-որ բան պնդելու: Նման ձևերով նույն Վարդապետյան Աննան փորձում է, ըստ էութան, փրկել Նիկոլի հանրային վարկանիշը. Ադրբեջանցի լամուկի կողմից ՀՀ քաղաքացուն սպանելու փաստի հաստատումը կարող է վատ անդրադառնալ խաղաղության օրակարգի մեծ ջատագով Նիկոլի հանրային վարկանիշի վրա՝ է՛լ ավելի բարդացնելով նրա գործերը, իսկ քանի որ Աննան Դատախազության շենքի ամենագլխավոր կաբինետում է բազմել՝ բացառապես Նիկոլի կյանքը հեշտացնելու, ուստի բնական է, որ վիզ չեն վերցնի՝ եղած փաստն իրենց կողմից մարդավարի հաստատելու:

Փոխարենը Նիկոլի կյանքը բարդացնելու միտում է նկատվում այս իրավիճակում իրեն անաչառորեն դրսևորող ՔՊ-ական պատգամավորի մոտ: Դատելով այն փաստից, որ նա հանդգնել է պնդել նախկինում իր ասածը, ենթադրելի է, որ նրա վրա գոնե առայժմ վերևից ճնշում չեն բանեցնել, իսկ թե ինչու, կարելի է միայն կռահել:

Մյուս կողմից՝ Նարեկը բարձրացրել է մի շատ էական խնդիր՝ Վարդապետյան Աննայի կոմպտենետնության. եթե կա փաստ, բայց չկան ապացույցներ, ապա մեղավորը միմիայն պատկան մարմիններն են, որոնք պարտավոր էին բավարար պրոֆեսիոնալիզմ ցուցաբերել ու հարցը մեկընդմիշտ փակել, ինչը, փաստորեն, չի արվում: Գուցե չի արվում ոչ միայն քաղաքական պատճառներով, այլև՝ պրոֆեսիոնալիզմի պակասի:

Դատախազությունում միայն մի հարցում են գերպրոֆեսիոնալ՝ Նիկոլին պարտակելու…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել