Ես փողային թեմաներն ընդհանրապես չեմ սիրում։ Իմ մոտ դա սկզբունքային ա դրված։ Էլ ուր մնաց, թե հրապարակային, ամեն օր խոսեմ դրանից։ Բայց երբ հարցը վերաբերվում է զոհված զինվորի ընտանիքին կարիքից դուրս բերելուն, ես մի կողմ եմ դնում իմ սկզբունքներն էլ, նախասիրություններն էլ։ Որովհետև դրանք շատ ծիծաղելի են թվում էն ամենի կողքին, ինչ արել են էտ տղերքը։ Որովհետև ես իրավունք չունեմ դուրս չգալ իմ կոմֆորտից նման հարցերում՚
Եթե ինձնից հասնում է ընդամենը գրել, տեղեկացնել մարդկանց, իմ շրջապատին, որ նման խնդիր ունի զոհվածի ընտանիքը, եկեք միասին լուծենք, ես դա անում եմ։ Չեմ նայում, որ ես փողային թեմաները չեմ սիրում։
Այս մեկ ամսում անհրաժեշտ 25,5 միլիոնից 13,6 միլիոնն արդեն հավաքել ենք։ Այս վերջին 3 օրերին փոխանցումների տեմպն ընկել է։ Չեմ ասի, թե հասարակությունն անտարբեր է դարձել։ Այո, մարդիկ կան, որ նախորդ տարվա համեմատ այս տարի իրենցից վանում են զոհվածների ընտանիքների սոցիալական խնդիրների թեման, բայց մարդիկ էլ կան, ովքեր անտարբեր չեն եղել ու մինչ օրս այդպիսին էլ մնացել են։ Իրենք են իմ հույսն ու ապավենը։
Վերջնաժամկետին մնացել է 27 օր։ Պիտի հավաքենք պակասող 11,9 միլիոն դրամը։ Ես հավատում եմ, որ հավաքելու ենք, որովհետև այլ կերպ չի կարող լինել:
Դրամահավաքին կարող եք մասնակցել հետևյալ եղանակներով
Քարտի վրայի թվերը-4847 0400 0444 3334 Converse Bank Suren Avetisyan
Բանկային հաշվեհամարին դրամով փոխանցելու համար- 19300072914800 (AMD Converse Bank) ստացող Suren Аvetisyan
Բանկային հաշվեհամարին դոլարով փոխանցելու համար- 19300585806601 (USD Converse Bank) ստացող Suren Аvetisyan
Բանկային հաշվեհամարին եվրոյով փոխանցելու համար- 19300258751004 (EUR Converse Bank) ստացող Suren Аvetisyan
Իդրամ- 977390257
Gofundme
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid02qJA1BsBtk4yG8A6jAxEgFebz8rPqQdxCUJyQYFcQRRYBQKftaybv2Ma4RAV38SGsl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել