Վարդապետյան Աննան պարտակում է Խաչատրյան Սասունին

Վարդապետյան Աննայի եղունգների խնամքի կենտրոնի վերածված Դատախազությունից ստացվել է արձագանք՝ կապված մեդիառեսուրսներից մեկում վերջերս լույս տեսած հրապարակման հետ, որից պարզ էր դարձել, թե ինչպես է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Խաչատրյան Սասունը, կապկելով իր ՔՊ-ական թիմակիցներին, 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան ձեռք բերել Երևանի կենտրոնում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում՝ իր հարևանների համեմատությամբ էականորեն ավելի ցածր գնով՝1քմ-ը մոտ 425000 դրամով։

Ինչպես կարելի էր ակնկալել, Դատախազությունից հայտնել են, որ հրապարկմանը չեն պատրաստվում ընթացք տալ. հրապարակմամբ մատնաշված հանգամանքերը Վարդապետյան Աննային անհամոզիչ կամ անկարևոր են թվացել:

Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ Վարդապետյան Աննային այնտեղ Նիկոլը չի դրել, որ սասունխաչատրյանների մութ գործերը հետաքննի, այլ դրել է, որ դրանք կոծկի: Ինչքան Պապիկյան Սուրիկի ու այլ ՔՊ-ակաների «ծերից ծաղկելու» առեղծվածը Դատախազության կողմից կբացահայտվի, այնքան էլ՝ Խաչատրյան Սասունի տան գաղտնիքնները:

Եթե նույնիսկ Վարդապետյան Աննայի սեղանին հայտնվեն սասունխաչատրյանների կոռուպցիոն գործարքների մասին փաստող անհերքելի ապացույցներ, եթե դրանց մասին լույս տեսնեն նույնիսկ հազարավոր հրապաակումներ, ոչինչ չի կարող կոտրել Դատախազության կամքը՝ չկպնելու Նիկոլի սրտի պաշտոնյաների խաթրին:

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կաներ դատախազությունը, եթե նման մի հրապարակում լիներ նախկին պաշոնյաներից մեկի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել