Հասկանալի է, թե ինչու է Վիգենն ամեն գնով փորձել փրկել ԵՄ դիտորդական առաքելությունը վարկաբեկումից. այս հարցը գերազանցապես աշխարհաքաղաքական կողմնորոշման խնդիր է, իսկ քանի որ Վիգենը ՔՊ-ական է, հետևաբար՝ նա չէր կարող քննադատել ԵՄ առաքելությունը, քանզի խորքում այդ առաքելությունը սպասարկում է թուրքական աշխարհաքաղաքական շահերը. Իրանի ու ՌԴ-ի ազդեցությունը թուլացնելով՝ նրանք նպաստում են Թուրքիայի ազդեցության մեծացմանը՝ չնայած առերևութաբար կարող է ստեղծվել տպավորություն, թե մեծանալու է ոչ թե Թուրքիայի, այլ հենց Արևմուտքի ազդեցությունը: Հատկապես եթե Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթի ընդդիմության միասնական թեկնածուն՝ ՆԱՏՕ-ամետ, ամեն ինչ իր տեղն է ընկնելու:
Այպես որ՝ եթե նույնիսկ ԵՄ դիտորդների աչքի առաջ Երևանն էլ ազերիները գրավեն, ապա Վիգենը էլի կանգնելու է ու դիտորդների առաքելությունը հռչակելու է՝ Հայաստանի անվտանգային կարևորագույն բաղադրիչ: Արևմտաթուրքական բևեռի ստրուկ այս նախկին կոմունիստը մեծագույն ցանկության դեպքում անգամ չի կարող օբյեկտիվորեն մեկնաբանել տեղի ունեցողը, քանզի ստորագրել է մի փաստաթղթի տակ, որով համաձայնվել է լինել ՔՊ-ական իշխանության հլու սպասավորը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1594
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



