News.am-ը գրում է.

Սյունիքի մարզի Աճանան գյուղի մոտ ադրբեջանցի զինծառայողին վնասազերծած երիտասադներին՝ Գոռ Օհանջանյանին եւ Լեւոն Հայրապետյանին նախօրեին հրավիրել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն եւ հարցաքննել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Օհանջանյանը:

Նա նշեց, որ իրենց դեպքի մանրամասներն են հարցրել, իրենք էլ պատմել են այն, ինչ լրատվամիջոցներին են հայտնել:

Նա նշեց, որ ադրբեջանցուց առգրաված հեռախոսը տեսել են ԱԱԾ-ում եւ նորից պնդեց, որ այն պատկանում է սպանված 57-ամյա պահնորդին:

Նշենք, որ ԱԱԾ-ն մինչեւ հիմա դեռ չի հայտնել քրեական վարույթ հարուցելու մասին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել