«Կարկառուն» ՔՊ-ականի խոսքերը կարելի է որպես դեմարշ դիտարկել՝ ընդդեմ ռուսների՝ ուղերձ հղելու Արևմուտքին, թե իբր Նիկոլը «քաջ» է ու տարածաշրջանում իրավիճակի հանդարտեցման հարցում երրորդ կողմի միջամտության կարիք չկա: Կարևոր է հասկանալ, որ փառաբանելով հայ զինվորի արիությունը՝ Անդոնն իրականում նպատակ է ունեցել՝ ոչ թե իսկապես մեծարելու առյուծ տղերքին, այլ նվաստացնելու Մոսկվային. իբր ռուսներն էղած-չեղած մի հաշիվ են, իբր առանց նրանց էլ ՔՊ-ն կարող է տարածաշրջանում մեծ պայթյունը կանխել: Ընդ որոմ՝ սա՝ այն դեպքում, երբ ինքը՝ Անդոնն էլ է հաճախ խոստովանում, որ բանակի վիճակն այնքան էլ բարվոք չէ, և որ կարիք է զգացվում հիմնարար բարեփոխումների՝ ադրբեջանցիներին ըստ արժանվույնս դիմակայելու:
Այս ամենով Անդոնը կրկին հաճոյացել է Նիկոլի արտերկրյա հովանավորներին՝ չզրկվելու երկիը թալանելու քարտ-բլանշից, քանի որ նրանց ականջն ամենաշատը շոյում են անդոնների՝ խրոխտ թվացող, բայց խորքում դատարկ հայտարարությունները՝ հայ-ռուսական հարաբերություններին վնաս հասցնող:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1588
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



