Գագոն, փաստորեն, որոշել է վերախմբագրել Հայաստանի բարեկամների ու թշնամիների ցանկը՝ այն ըստ Նիկոլի ճաշակի կազմելով: Իսկ թե ինչպիսին է Նիկոլի ճաշակը, և որը կարող է լինել այդ ճաշակի արդյունքում կազմված ցուցակի գործնական հետևանքները, տեսանք 44-օրյա պատերազմում ու տեսնում ենք թերևս հենց հիմա, երբ թուրքը քայլելով գրավում է Հայաստանի սուվերեն տարածքները:
Հարց՝ Գագոյին՝ բա եթե «նոր Հայաստանը» անկախ երկիր է այնքան, որ նույնիսկ ընդունակ է համաշխարհային կարևորագույն ուժային կենտրոն հանդիսացող Ռուսաստանից լրիվ անկախ քաղաքականություն վարել, ապա ինչո՞ւ է Գագոն բողոքում, թե ռուսները մեզ տիրություն չեն անում: Բա թող «անկախ» Գագոն էնքան լինի, որ առանց երրորդ երկրի միջամտության կամ օժանդակության իր հողերը պաշտպանի՝ կարիք չզգալով ո՛չ եվրոպացի դիտորդների, ո՛չ էլ ռուսների: Թե՞ ինքնահաստատվելու մոլուցքը Գագոյի մոտ ծագում է միայն ռունսերին տեսնելիս կամ ասենք Զախարովային «տելեվիզրով» դիտելիս: Բա անկախ, իր լավն ու վատն իմացող երկիրն այսօր կհայտնվե՞ր աշխարհաքաղաքական էժանագին պոռնիկի կարգավիճակում՝ մի խայտառակ վիճակ, որում Հայաստանին գցել է Գագոյի անթրաշ շեֆը Ալիևի հետ «զասվելիս»:
Բարեկամների ու թշնամիների ընտրությունը, ցավոք, լոկ մեզնից կախված չէ, միջազգային արենայում այդ հարց որևիցե երկրի ազատ ընտրության հարց չէ, այլ կախված է աշխարհաքաղաքականությունից ու ունեցած աշխարհագրությունից, գետնի վրա առկա ռեալ իրավիճակից ու այս կամ այն ժողովրդի պատմությունից: Ինչ էլ անի Նիկոլը, թուրքին չի սարքի հայի բարեկամը, քանզի թուրքին պետք է հայի մահը՝ փաստ, որի հետ ՔՊ-ական իշխանությունը չի ցանկանում հաշվի նստել՝ չկորցնելու իշխանությունը:
Իշխանությունը չկորցնելու մոլուցքն է, որ գագոներին ստիպում է հանդես գալ թեկուզ տխմար, բայց իրենց խորքում հակառուսական հայտարարություններով՝ հաճոյանալու Նիկոլի կուրատորներին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1586
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



