Միանգամից հարց է ծագում՝ եթե զեկույցներ գրող եվրոպացիների տեքստերը, որոնք նրանք պարբերաբար ներկայացնում են իրենց ղեկավարներին, գործնականում, գետնի վրա ոչ մի էական դեր չեն ունենում Ադրբեջանին սանձելու հարցում, ապա ո՞րն է իմաստը նրանց ներկայութան՝ Հայաստանի շահի տեսանկյունից՝ հատկապես նկատի ունենալով այն գրգռվածությունը, որ նրանք առաջ են բերում ռուսների մոտ: Խնդիրն այն է, որ նման սահմանային միջադեպերը, որոնք ունեն մեծ պատերազմի վերածվելու իրական լիցքեր ու պոտենցիալ, ինչ-որ իմաստով կարող են և ձեռնտու լինել ռուսներին այս իրավիճակում, քանի որ դրանք օգնում են վարկաբեկել ԵՄ առաքելությունը՝ Հայաստանում: Այսինքն՝ եթե Արցախում ադրբեջանցիների սադրանքները ձեռնտու են Արևմուտքին, քանի որ օգնում են վարկաբեկել ռուսներին,ի ցույց դնել խաղաղապահների անզորությունը, ապա Հայաստանի սահմաններին տեղի ունեցողն էլ վարկաբեկում է արևմտյան դիտորդներին՝ պարբերաբար ի ցույց դնելով Ադրբեջանի կապրիզների առջև եվրոպացիների անզորությունը՝ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին մերժելու ֆոնին:
Ցավոք, Նիկոլի վարած «բեդովլաթ», իսկ իրականում դավաճանական քաղաքականության հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլոր դեպքերում շահում է լոկ Ադրբեջանը: Խարխլելով միջազգային գործընկերների ու դաշնակիցների հետ Հայաստանի բնականոն հարաբերոթյունները, մեկի հետ հարաբերոթյունները մյուսի հաշվին կառուցելով՝ Նիկոլն իդեալական պայմաններ է ստեղծել Իլհամի համար՝ Հայաստանը եթե ոչ միանգամից, ապա առնվազը տալաշ-տալաշ «թրաշելու» ու դրա համար ոչ մի կերպ չդատապարչտվելու՝ բարձրացնելով իր աշխարհաքաղաքական կշիռը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1585
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



