ԱԺ-ում Անդոնի պասով Նիկոլն իր ելույթում հերթական անգամ բանակը կամ դրանում ծառայող սպաների առնվազը մի հատվածին հռչակել է՝ այլ երկրի գործակալներ. հեռուստացույցով մի ռեպորտաժ է տեսել ու կրկին համոզվել, որ 44-օրյա պատերազմում մեր պարտությունը դավադրություն է եղել, բայց ոչ թե իր ու իր քաղաքական թիմի, այլ զինվորականության կողմից հյուսված: «Ե՞ս պտի տված լինեմ էդ հրամանը: Ես գիտեմ, որ ես էդ հրամանը չեմ տվել: Ուրեմն՝ ինքն ուրիշ տեղ ունի «վերև», որտեղից ստացել ա հրամաններ, կատարել ա, որովհետև եթե ես տված լինեի էդ հրամանը, էդ մարդը պրոբլեմ չուներ. կասեր վարչապետը հրամայել է, կատարել եմ.ես զինվորական մարդ եմ»,-ԱԺ ամբիոնից մարդկանց գլուխն է արդուկել Նիկոլը՝ փորձելով իր վրայից քերել դավաճանի պիտակը:

Նիկոլը երկու բան է փորձել անել. նախ՝ պատերազմից 5 պակաս վիճակում բարոյալքել ու վարկաբեկել հայոց բանակը, զինվորականությանը՝դրանով իսկ էապես կոտրելով մարտական ու հայրենասիրական ոգին՝հեշտացնելու թշնամու գործը, երկրորդ՝ հերթական անգամ հանրությանը ջանացել է ապացուցել, որ ոչ թե դավաճան է այլ՝ տառապյալ մեկը:

Հարց՝ եթե պատերազմի ժամանակ Նիկոլը որպես բանակի գերագույն հրամանատար է հորջորջվում, ապա արդյոք դա չի՞ նշանակում, որ եթե բանակում թեկուզ Նիկոլի ոչ ուղիղ հրամանով (պետք է ոչխար լինել՝ չհասկանալու, որ ուղիղ հրաման եղել է) եղել է այնպիսի տոտալ դավաճանություն, որի պատճառով ունեցել ենք նման հետևանքներ, ապա դրա համար գերագույն պատասխանատուն հենց Նիկոլն է: Լինել գերագույն նշանակում է ոչ միայն քաղել փառքի պտուղները, այլև կրել իրական պատասխանատվություն պարտության համար: Այսինքն՝ եթե նույնիսկ Նիկոլը ոչ մի կապ չունի էլ «դավաճանություն» եզրույցթի հետ, ապա միայն իր զբաղեցրած պաշտոնը բավական էր, որպեսզի կրեր ամենամեծ պատասխանատվությունը կատարվածի համար. 2018-ից իշխանության էին ու պարտավոր էին մաքրել բանակի շարքերը, ինչը չեն արել:

Մյուս կողմից՝ Նիկոլը լուծում է նաև սպասվելիք պատերազմում մեր հնարավոր պարտության կոծկման հարցը. եթե բանակը դավաճան է, ապա ոչ հեռու ապագայում սպասվող պատերազմում նույնպես կարող է և դավաճանություն գործել՝ փաստի առաջ կանգնեցնելով «հայրենասեր» Նիկոլին: Անդոնն ու Նիկոլը ահա հիմա այս թեզն են զարգացնում, որ մարսեն ապագա կորուստները՝ սրա-նրա վրա գործ սարքելով:

Ե՛վ 44-օրյա պատերազմի, և՛ սպասվելիք պատերազմում հնարավոր նոր կորուստների միակ քաղաքական պատասխանատուն Նիկոլն է և, իհարկե, ոչ միայն նա. բա Աննա՞ն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել