Գուցե Նիկոլի մատնանշած թվերը միանգամայն իրական են, գուցե իսկապես առևտրի ծավալները ՀՀ-ում ավելացել են, բայց միանգամից հարց է ծագում՝ ինչի՞ շնորհիվ, իշխանությունների հեղինակած այդ ո՞ր «հեղափոխական» նորարարության շնորհիվ է, որ կամաց-կամաց Մոնակո ենք դառնում:
Ի՞նչ է իրականում տեղի ուենցել: Տնտեսության վրա խիստ բարենպաստ ազդեցություն է թողել ռուս ռելոկանտների գնողունակության մակարդակը՝ այն ռուսների, որոնք Հայաստանում են հայտնվել՝ «լեզու դնելով» Նիկոլի բերանը: Չլինեին բարեկեցիկ եկվորները, Նիկոլի մատնանշած թիվն ուղղակի չէր լինի, քանի որ բուն ազգաբնակչության վիճակը, պայմանավորված հատկապես գնաճի տեմպերով, առնվազը չի բարելավվում, եթե չասենք, որ խորանում է աղքատությունը՝ պետական ոլորտի աշխատակիցներին ու ուժայիններին առատորեն բաշխվող պարգևավճարների ֆոնին:
Մյուս հարցն է ծագում՝ եթե 1,7 մլրդ-ի առևտուր է տեղի ունեցել, ինչը, բնականաբար, ենթադրում է հավելյալ ֆինանսական մուտքեր՝ բյուջե, ապա դրանից ի՞նչ օգուտ են քաղել խոցելի շերտերը. Հայաստանում սոցիալական նպաստներն ու կենսաթոշակի մակարդակն ուղղակի ծիծաղելի է, դե իսկ պատերազմի հետևանքով տուժածներին պետության կողմից իբր ցուցաբերվող օգնության ծավալների մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է. ոչ թե օգնում են, այլ ձեռք առնում: Մյուս կողմից՝ արժե՞, արյդոք, զինվորականության սոցիալական խնդիրների մասին հիշատակել կամ՝ փողի պակասի հետևանքով ձգձգվող բանակային բարեփոխումների (իրականում այս խնդում էական դեր է խաղում նաև իրական քաղաքական կամքի բացակայության հարցը)…
Նմանատիպ հարցերի շարանը շատ երկար է՝ հարցադրումներ, որոնց պատասխանել Նիկոլը չի կարող և սովորաբար նախընտրում է դրանց մասին լռել՝չփչացնելու իր կեղծ հանրային իմիջը:
Ի՞նչ է անելու Նիկոլը կամ ինչպե՞ս է լցնելու Գռզոյի հետ երկխոսության բովանդակային սև խոռոչը այն օրը, երբ կկարգավորվի ռուս-ուկրաինական հակամարմտությունը՝ պատճառ դառնալով ռելոկանտների հայրենիք վերադարձի: Ա՛յ այդ ժամանակ է զգացվելու Հայաստանում տիրող իրական պատկերի ողջ «հմայքը», երբ այլևս Նիկոլը շատ դժվարությամբ է ասենք նույն ոստիկաններին գյուռ-գյուռ պարգևավճարներ բաժանելու, որ վերջիններս ամուր գրկեն իր հետույքը:
Ա՛յ թե ում աչքը՝ լույս…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1582
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



