Այսօր ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն, ըստ էության, չի հերքել այն տեսակետը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն արագ մտափոխվող գործիչ է՝ նորմալ համարելով, որ կառավարության ղեկավարը կարող է երեկ դեմ լինել, իսկ այսօր՝ կողմ Մաքսային միությանը:
«Վարչապետը չի կայացնում որոշումները, որոշումներ կայացնելու մանդատ ունի նախագահը: Վարչապետն ունեցել է իր տեսակետը, դրա մեջ ի՞նչ վատ բան կա, նա ժամանակին ունեցել է մի կարծիք, այսօր ունի մի այլ կարծիք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արթուր Բաղդասարյանը։
Բայց պարոն Բաղդասարյանի խոսքի մեջ ինձ այլ շեշտադրոմ ավելի շատ հետաքրքրեց: Դա այն է, որ այս երկրում վարչապետից ոչինչ կախված չէ, նա ոչ թե որոշում կայացնող է, այլ՝ ընդամենը կատարող:
Ի դեպ, սա ցավալի իրականություն է եւ ոչ միայն Տիգրան Սարգսյանի պարագայում:
Հարմարվողականություն կոչվող հիվանդությամբ տառապում են մեր բոլոր պաշտոնյաները, եւ եթե Սերժ Սարգսյանը ասի՝ մածունը սեւ է, նրանք բոլորը դա կկրկնեն՝ մյուսներին համոզելով, որ բնության մեջ սպիտակ մածուն երբեք չեն տեսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել