Դեռևս մ.թ.ա. 1-ին դարում, երբ Տիգրան Մեծի որդի Տիգրան Կրտսերը դավաճանում է հորը և հայրենիքին ու Պոմպեոսի և հռոմեական զորքերի հետ մտնում Հայաստան, նրան թվում էր, որ Պոմպեոսը իրեն է հանձնելու հայոց կայսրության թագը, բայց ի հակառակ Տիգրան Կրտսերի աթոռամոլության` Պոմպեոսը նրան միայն Ծոփքի թագավոր կարգեց, ինչը էսօրվա Հայաստանի նախագահի նման սուտի պաշտոն էր: Դեռ ավելին, որոշեց, որ պատերազմի ռազմատուգանքի մեծ մասը մուծվելու է Ծոփքի գանձարանից: Թողնելով Տիգրան Կրտսերին Մեծ Հայքում` երբ Պոմպեոսը գնաց Ծոփք, որ հասանելիքը ստանա, ժողովուրդը թույլ չտվեց` փակվելով ամրոցներում: Պոմպեոսը, չցանկանալով նոր կորուստներ, մարդիկ ուղարկեց Տիգրան Կրտսերին ձերբակալելու և իր մոտ բերելու: Պոմպեոսը Տիգրանին տանում էր իր հետ փակ ամրոցների մոտ և ասում. «Ահա ձեր արքան, հիմա նա ձեզ անձամբ կասի իր հրամանը», և Տիգրան Կրտսերը հրամայում էր, որ գանձարանից ոսկի հանձնեն (այսինքն` ուզում էր բացատրել, որ այս պահին շարժվում է պետության շահով, ինչպես հիմա): Բայց ի զարմանս Պոմպեոսի` ժողովուրդը չանսաց իրենց արքային` պատասխանելով Պոմպեոսին, որ իրենց արքան նման հրաման է տալիս, քանի որ Պոմպեոսը ստիպել է նրան անել այդ:
Հ.Գ. Պոմպեոսը ժամանակի Պուտինն էր, Տիգրան Մեծը` Վազգեն Սարգսյանը, որը այն բացառիկներից էր, որ կարողացավ ընդարձակել հայրենիքի սահմանները, և որին իշխանությանը տիրանալու համար դավաճանեցին, դե ժողովուրդը նույն ժողովուրդն է, այսինքն` մենք, իսկ Տիգրան Կրտսերը ... բոլորիդ էլ պարզ ա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.danielian/posts/456653861109123
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել