Այս դավաճաններն ԱԺ ամբիոնը դարձրել են թատերաբեմ: Կապիտուլյանտ, դավաճան, իր արած սև գործերի մեջ նախկիններին մեղադրող, իր դավաճանությունը այլոց վրա գցող Նիկոլը՝ Սերժ Սարգսյանին և իր քաղաքական թիմին մեղադրում է Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու մեջ, այն ինչ իրենք մինչև իշխանազավթումը զբաղված էին հակառուսական ակցիաներով, իսկ հիմա տեսնում ենք, թե ինչպես են ձգտում գնալ դեպի արևմուտք. ՀԱՊԿ-ին մերժելու ու ՆԱՏՕ-ի հետ զորավարժություններ անցկացնելու մասին դեռ լռում եմ:
Նիկոլն ասում է, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Ռուսաստանը սահմանափակել է զենքի մատակարարումը Հայաստանին. Նիկոլը ակնհայտորեն ստում է, որովհետև բոլոր փաստերը կան, թե Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին քանի միլիարդի զենք է Ռուսաստանը մատակարարել Հայաստանին:
Նշեմ մեկ օրինակ. 2016 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված վարկային պայմանագրի համաձայն՝ Հայաստանը Ռուսաստանից գնել է 200 միլիոն դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա.
● 9Կ58 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ներառյալ համակարգի համար 9Մ531 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ, որոնց հեռահարությունը 90կմ է, զրահահարությունը՝ 120-160մմ)։
● Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ (համապատասխան 9Մ342 հրթիռներով)
● ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր (ներառյալ՝ արձակման կայան, տեղափոխման-լիցքավորման կայան, թերմոբարիկ հրթիռներ)։
● 9Մ113Մ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ՝ տանդեմային մարտական մասով, որը հնարավորություն է տալիս հաղթահարել տանկերի դինամիկ պաշտպանությունը (հեռահարությունը ցերեկը՝ մինչև 4կմ, գիշերը՝ 2.5կմ, զրահահարությունը 800մմ։)։
● Թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիր (կարող է ինտեգրվել Հայաստանի սպառազինության մեջ եղած Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգերին)
● «Տիգր» զրահամեքենաներ։
● Տանկային Վ-84 շարժիչ (հզորությունը` 840 ձիաուժ)։
● Հետևակի մարտական մեքենաների ՈՒՏԴ-20 շարժիչ (հզորությունը` 300 ձիաուժ)։
● 1Ա40-1 տանկային նշանառման սարքավորում։
● ՌՊԳ-26 «Ագլեն» հակատանկային ռեակտիվ նռնականետ (նռնակ)։
● ՍՎԴ 7,62մմ դիպուկահար հրացան։
● Ինժեներական, ականների հայտնաբերման սարքավորումներ (ՕՎՌ-2 ականազերծման անհատական հանդերձանք, ԻՄՊ-Ս-2 ականորսիչ սարք, ԷՕՎ-3523 զորային էքսկավատոր, 16 և 32 տոննա բեռնամբարձմամբ կռունկներ)
● Կապի միջոցներ (Ռ-168-100ԿԱԵ, Ռ-168-5ԿՆԵ կարճալիք ռադիոկայաններ)։
● Ավտոտեխնիկա (այդ թվում՝ «ՈՒԱԶ» մակնիշի հրամանատարական և սանիտարական ու «ԿԱՄԱԶ» մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ)
Տարածաշրջանում մենք եղել ենք միակը, որ ունեցել ենք «Ս֊300» դիվիզիոններ, միակն ենք եղել, որ ունեցել ենք «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր։
2008-2018թթ.-ին Սերժ Սարգսյանն այնքան զենք ու զինամթերք է ձեռք բերել Հայաստանի համար, որ սրանք դրա կեսի կեսը չեն կարողացել անել իրենց իշխանազավթումից հետո։ Իսկ հիմա եկել են ու կրկին խոսում են Սերժ Սարգսյանի պահած բանակից. բանակից, որը հաղթանակած է, բանակից, որը հաղթանակ է տարել Արցախյան առաջին հերոսամարտում և քառօրյա պատերազմում, բանակից, որը 44֊օրյա պատերազմի ժամանակ մեջքից հարված ստացավ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02hXDyYQQkdVyby8p8xHnv6eJCm8z2DvMvNZzUr4w2xB23oJJRFKkcmmSR7a35as1El&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել