Ալեն ջանից մինչեւ Վլադիմիր ջան
Դագաղներով, մարդկանց տների դիմաց սեւ լենտեր կապելով ու մահվան պսակներ դնելով, ռազմավարական նշանակության շենքերի վրա գրոհելով ու ասելով՝ «լավ ենք անում, ինչ շենք ուզենք կգրավենք, ում վրա ուզենք՝ կգրոհենք», դատարանները շրջափակելու եւ դատավորներին «սամասուդ» անելու կոչերով, ատելությունը, թշնամանքն ու բռնությունը որպես «թավիշ» փաթեթավորող իշխանազավթիչները, որ new-թրենդի համաձայն՝ արդեն 3 միլիոն վարչապետերի վրա են թքում, ականջ, լեզու կտրելու ու ծնոտ ջարդելու հայտ են ներկայացնում, Narek Samsonyan -ին մեղադրանք են առաջադրել, թեման էլ՝ բռնությունն արդարացնելն ու բռնության կոչ անելն է։
Իլֆ-պետրովյան զավեշտ։
Բայց ողջ այս սյուռ-ի մեջ ինձ շարունակում է զվարճացնել խորհրդարանական ընդդիմության գոյությունը, որը «Ալեն ջանից» մինչեւ «Վլադիմիր ջան» էվոլյուցիայի ընթացքում արդեն իր որոշ, առավել ակտիվ «Ալեն ջան ասող» «չլենների» հարցազրույցներում Նիկոլի փաստաբանությունն են ստանձնել։
Անկեղծ, ինձ թվում էր, որ երեկ, երբ քննարկվում էր դատախազի միջնորդությունը՝ «զարկեց ճակտին, փռեց գետնին» պատգամավորի անձեռնմխելիության թեման, ԱԺ ամբիոնից, որպես թոփ-խայտառակ թեմա, պիտի անդրադառնային Նարեկ Սամսոնյանի դեմ հարուցված սյուրռեալիստական մեղադրանքին։
Բայց, իմ թարմ քամված լավատեսությունը հերթական անգամ բախվեց «Ալեն ջանից» «Վլադիմիր ջանին», ռեալ-պոլիտիկին, տարբեր տենդերներին, անշարժ գույքերին ու «Հերմես» պայուսակին։
С’est la vie.
Հ. Գ. Նարեկը ճշտեց, որ «Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանն ու դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն այս հիմարագույն մեղադրանքին անդրադարձել են։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/n.zohrabyan/posts/pfbid024biv8Hp6EHdHzY3Hvx7FGgGrSJATCrLNobjg2A9iKowEjwsab77me8gq2p2GQ8HUl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել