Վիգենի փիառ ակցիան մերկապարանոց պոպուլիզմ է՝ զերծ որևէ տրամաբանությունից: Եթե Վիգենն ընդունում է, որ կոռուպցիան վխտում է, բայց միևնույն ժամանակ հավաստաիցնում է, թե Նիկոլը «հակակոռուպցիոներ» է, լրիվ «մաքուր տղա», ապա ինչպե՞ս է ստացվում, որ, այնուամենայնիվ, կոռուպցիան Հայաստանում վխտում է: Նիկոլն այնքան չկա՞, որ իր ենթակաների ականջները ձգի ու արգելի թալանել երկիրը, թե՞ շատ լավ էլ կա, շատ լավ էլ սնվում է, ուղղակի վիգեններին հրամայում է տխմարներին համոզել, որ ասենք Անոն լրիվ «մաքուր աղջիկ» ա:
Ճանճը չի տզզում առանց Նիկոլի հրամանի պետական կառավարման համակարգում ու ՔՊ-ական քաղաքական թիմում, այդ ինչպե՞ս է ստացվում, որ կոռուպցիան ծաղկում է համակարգում, իսկ «խեղճ» Նիկոլը, բանից անտեղյակ, աշխատավարձով մի կերպ յոլլա է գնում՝ չիմանալով՝ ինչպես զսպել սեփական մանկլավիկների ախորժակը:
Հայաստանի թիվ մեկ կոռուպցիոները եղել ու մնալու է Նիկոլը: Թե որքան շատ է նա փող սիրում, գիտի ցանկացած մեկը, ով տեղյակ է նրա լրագրողական կեղտոտ գործոնեությանը: Նիկոլը դեռ ՀԺ-ի խմբագրությունում էր կոռուպցիա անում՝ չներկայացնելով պետական համակարգը, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է նա հիմա անում՝ հանդիսանալով այդ համակարգի գլուխը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1577
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



