Հարց՝ իսկ ինչո՞ւ Ադրբեջանը, ի տարբերություն Իլհամի ուշիմ աշակերտ Նիկոլի, նույն ոգևորությամբ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները չի կատարում՝ամենօրյա ռեժիմով մաքրելով ոտքերը դրա վրա ու չպատժվելով: Փաստն այն է, որ եթե հայկական կողմը ադրբեջանցի գերիներին վերադարձրել է իրենց հայրական օջախներ, ապա Աննայի ընկերուհի Մեհրիբան խանումը հայ գերիների հետ նույնկերպ չի վարվել՝ չարժանանալով և որևիցէ դատափետման: Առողջ բանականությունը հուշում է,որ այդ դեպքում Հայաստանը պետք է բանակցությունների հիմք դարձներ գերիների վերադարձն ու հայտարարեր, որ չի նստելու բանակցային սեղանի շուրջ, քանի դեռ այդ հարցը լուծված չէ, իսկ եթե նույն Մոսկվան այդքան շահագրգիռ էր նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործմամբ, ապա պետք է իր ողջ ներուժը բանեցներ՝ Իլհամի ականջները ձգելու ու հայ գերիներին տուն վերադարձնելու: Նույնը և պետք է աներ Բրյուսելը, եթե ցանկանում էր, որ իրեն ունկնդիր դառնար Նիկոլը:
Հենց հիմա կա շանս, որ Հայաստանում գտնվող ադրբեջանցի զինվորականին փոխանակեն գոնե մեկ հայ գերիով: Եթե Նիկոլը դա չի անում՝ Սաքոյից սարքելով ասենք Ֆրիտյով Նանսեն, ապա կրկին հաստատում է, որ ինքը թուրքերի եղբայրն է՝ սերված ակկոյունլու կամ կարակոյունլու ցեղերից:
Նիկոլը, իհարկե, երբեք չի բանակցի ադրբեջանցիների կյանքերի վրա՝ նախընտրելով գործարք կնքել հայերի կյանքերի հաշվին: Ադրբեջանցիների կյանքը նրա համար սրբության պես մի բան է, իսկ ահա հայերինը՝ «հարամ», ինչը բնական է. թուրք է, չէ՞:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1576
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



