Սյամոն, ինչպես և նրա սիրելիի ամուսինը, ստեղծված իրավիճակից ոչ մի ելք չի առաջարկում
Խոսելով վերջին շրջանում Ադրբեջանի սադրանքների մասին՝ Սյամոն ոչինչ չի բացառել։ «Հիմա խաղաղ է, բայց գուցե մի քանի օրից գնան, մի բարձունք գրավեն, ցույց տան, թե ուժեղ են, ցույց տան, որ խաղաղապահ ուժերն իրենցից ոչինչ չեն ներկայացնում, որ իրենք ինչ ուզեն, այն էլ անելու են, որ ցույց տան՝ այլ տարբերակ չկա, քան ինտեգրումն է։ Այս պատկերն է, որին մենք պետք է մոտենանք գիտակցական բարձր մակարդակով, որպեսզի այս խնդիրները հեշտ լուծելի դառնան»,-մասնավորապես՝ հայտարարել է Ադրբեջանի հետ ինտեգրացիայի ջատագով Սյամոն:
Հարց է առաջանում, թե ի՞նչ նկատի ունի Սյամոն ստեղծված իրավիճակին «գիտակցական բարձր մակարդակով մոտենալու» տակ, որի շնորհիվ իբր խնդիրները կդառնան հեշտ լուծելի: Նրա խոսքերը, անկեղծ ասած, հիշեցնում են պարբերաբար Կառավարութան նիստերում Նիկոլի բերանից հնչող ելույթներից պատառիկներ, երբ Նիկոլն էլ, ամեն անգամ չզլանալով իր հավատարմությունը հայտնել «խաղաղության օրակարգին», հայտարարում է, թե ասենք հայերիս պետք են ամուր նյարդեր՝ պատերազմ տենչողների «ջրաղացին ջուր չլցնելու»: Մոտավորապես նույն բանն էլ հիմա Սյամոն է ասում՝ հաշվի չառնելով, սակայն, որ հենց իր կողմից մատնանշված սկզբունքն է, որ լեզու է դրել թշնամու բերանը, նրան սարքել առյուծ ու գցել հայ ժողովրդի ջանին: Մի՞թե Սյամոն իսկապես կարծում է, որ եթե Արցախում ու Հայաստանում կատարվողին վերաբվենք բուդդայական հանգստությամբ կամ տոտալ անտարբերությամբ, թուրքերը դադարելու են ահաբեկել կամ հրաժարվելու են իրենց նկրտումներից մի դեպքում, երբ թուրքը միայն ուժի լեզուն է հասկանում:
Սյամոյի խոսքերը մեկ բանի մասին են վկայում՝ նա, ինչպես և նրա սիրելիի ամուսինը, ստեղծված իրավիճակից ոչ մի ելք չի առաջարկում՝ միայն կոչ անլով հանգստություն պահպանել կամ դրսևորել խելամտություն:
Ադրբեջանն Արցախին առաջարկում է ինտեգրվել, արցախցիներին էլ՝ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն: Հիմա Սյամոն սրան կո՞ղմ է, թե՞ դեմ: Իհարիե, կողմ է տասը ձեռքով՝ միայն պայմանով, որ թուրքերը հենց իրեն «Արցախի իշխան» ճանաչեն:



