Մի կարևոր հանգամանք, որը կրկին արդիական դարձավ Սիսիանում բռնված ադրբեջանցու մասին լրատվական նյութերի պատճառով։
Ուրեմն, ամենայն պատասխանատվությամբ պետք է ասեմ, որ նույնիսկ նկատելի ոչ հայկական առոգանությամբ փոքրիշատե գրագետ հայերեն խոսող ադրբեջանցիների թիվն արհեստածին Ադրբեջանում խիստ սահմանափակ է։
Ուստի, եթե ինչ-որ բաշիբոզուկ հայերեն ասում է՝ «Բարեվ, վօ՞նց ես, ախբէր», դա դեռ չի նշանակում, թե նա խոսում է հայերեն, թե չէ կստացվի հայտնի անեկդոտի նման՝
- Քանի՞ լեզու գիտեք։
- Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն։
- Ինչպե՞ս կբարևեք ֆրանսերենով։
- Գամարջոբա։
- Բայց դա վրացերե՜ն է։
- Դե, ուրեմն վրացերենն էլ ավելացրեք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/pfbid0D3ChavsjFuvNE7oN3nrTpjSHhxGevRcyNjUp65gMxYVonD5jvV36qoxfftCNTTHul
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել