Հայաստանի անունը ցուցակից հանվել էHayeli.am-ը գրում է.

Եվրամիությունում ներկա դրությամբ նախագահող երկրի` Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Հայաստանի անունը հանել է այն երկրների ցուցակից, որոնց հետ այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում նախաստորագրվելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:
Այս մասին հայտնում է «Ռեգնում» գործակալությունը։ 

Նա այդ մասին ուղղակիորեն չի հայտարարել, սակայն ԵՄ անվտանգության հարցերով միջխորհրդարանական կոնֆերանսի մասնակիցներին ուղղված Դ. Գրիբաուսկայտեի ուղերձում Հայաստանի անունը բացակայում է։

«Եվրամիությունը հաճախ անվանում են փափուկ ուժ, սակայն թերագնահատում են այդ փափուկ ուժի ազդեցությունը: Այդ պատճառով ես համոզված եմ, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև Վրաստանի ու Մոլդովայի հետ համաձայնագրի նախաստորագրումը կխրախուսի ավելի սերտ առևտրային ու տնտեսական հարաբերություններին: Սա կդառնա Եվրոպայի հուսալիության փորձարկում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել